«Հայ​ պարկ»՝​ համերաշխության​ և​ հիշողության​ համազգային​ այգի Ծիծեռնակաբերդի​ այգու տարածքում

Լուրեր

30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
Բոլորը

Օրերս​ Հանրապետության​ նախագահ​ Արմեն​ Սարգսյանը​ ներկայացրել էր Ծիծեռնակաբերդի այգու տարածքում​ «Հայ​ պարկ»​ հիմնելու​ իր գաղափարը:

Նախագահն​ ասել​ էր,​ որ​ Երևանի​ այգիները​ նրա​ «թոքերն»​ են,​ և,​ որպեսզի​ մեր​ բնակչությունը կարողանա​ առողջ​ ապրել,​ պետք​ է​ այգիներ՝​ «հանրային​ առողջ​ թոքեր»​ ունենալ:

Այս​ համատեքստում​ նա​ առաջարկել է​ Ծիծեռնակաբերդի​ տարածքում​ ստեղծել «Հայ​ պարկ»​՝ համազգային​ այգի,​ որը​ կսկսվի​ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտից և​ կձգվի​ մոտավորապես​ 103​ հեկտար:

Մանրամասնելով​ այգու​ ստեղծման​ գաղափարը՝​ նախագահ​ Սարգսյանը​ մասնավորապես նշել​ է. «Տրամաբանությունը​ հետևյալն​ է.​ այգու​ առաջին​ հատվածը​ կազմված​ կլինի​ մասերից,​ որոնք կներկայացնեն​ մեր​ պատմական​ հայրենիքի​ շրջանները,​ ասենք՝​ Վանը,​ Էրզրումը​ և​ այլն։ Երկրորդ​ շերտը​ կներկայացնի​ սփյուռքահայությանն՝​ ամբողջ​ աշխարհով​ ապրող​ մեր​ հայ ժողովրդին, ենթադրենք՝​ Մարսելի,​ Նյու​ Յորքի,​ Մոսկվայի,​ Նովոսիբիրսկի​ հայ​ համայնքները։ Երրորդը՝​ մեր​ հայրենիքի​ այսօրվա​ շրջանները,​ քաղաքներն​ ու​ կառույցներն,​ օրինակ՝​ Գյումրի կամ​ Երևանի​ պետական​ համալսարան։​ Այս​ բաժանումը​ խորհրդանշական​ է​ այն​ իմաստով,​ որ​ ամբողջ​ տարածքը​ բաժանվում​ է​ առանձին​ կտորների​, և​ ծառեր​ են​ տնկվում։​ Գեղեցիկ կլինի, եթե​ ծառերի​ քանակը​ լինի​ մոտավորապես​ 1,5​ միլիոն՝​ յուրաքանչյուր​ զոհի​ համար​ մեկ ծառ: Այս​ այգին​ կնկարագրի​ մեր​ պատմական​ կորուստները​ և,​ միաժամանակ,​ այսօրվա հայկական աշխարհը,​ հայկական​ պետականությունը՝​ Հայաստանով​ և​ Արցախով։​ Ընդ​ որում՝ այգու​ առանձին​ կտորները​ բաժանելով​ և​ անուններ​ տալով,​ կարող​ ենք​ քաջալերել,​ որ​ օրինակ՝ վանեցիները​ վերցնեն​ այգու​ Վանա​ տարածքը​ և​ մշակեն։​ Սա​ կդառնա​ համազգային​ այգի,​ հայկական​ այգի,​ Հայ​ պարկ»:

Նախագահ Սարգսյանը​ նշել​ է,​ որ​ ժամանակին​ այս​ գաղափարը​ քննարկել​ է​ Եվրոպայի​ ամենահայտնի այգիների դիզայներներից​ մեկի​ հետ,​ որի​ գրասենյակը​ նույնիսկ​ գծագրի տեսքով ձևակերպել​ է​ գաղափարը:

«Սա​ առաջարկություն​ է,​ որ​ ինչ-որ​ ձևով​ հիշենք​ մեր​ հսկայական կորուստները՝ և՛​ մարդկային,​ և՛​ պատմական,​ և՛​ մշակութային,​ մյուս​ կողմից՝​ համազգային​ ձևով,​ բոլորիս​ համերաշխ​ աշխատանքով​ ստեղծենք​ այգի,​ որը​ հենց​ մեր​ անունն​ էլ​ ունենա՝​ «Հայ պարկ»: Մենք​ աշխարհին​ ցույց​ կտանք,​ որ​ այս​ դժբախտությունից​ ճիշտ​ եզրակացություն​ ենք արել​ և​ Երևանին​ նոր​ թոքեր​ կպարգևենք,​ որ​ մեր​ քաղաքն​ իր​ բնակիչներով​ ավելի​ առողջ պայմաններում ապրի»,-​ ասել​ է​ նախագահ​ Սարգսյանը:​

Նրա​ խոսքով՝​ «Հայ​ պարկ»-ի​ հիմնման​ գաղափարը​ համազգային​ ծրագիր է. «Կարծում​ եմ,​ որ​ սա​ շատ​ կարևոր​ ներդրում​ կլինի​ տարբեր իմաստներով՝ և՛​ ազգային​ միասնություն​ ստեղծելու,​ և՛​ մեր​ պատմության​ նկատմամբ​ հատուկ վերաբերմունքի, և՛​ հանրային​ առողջության,​ և՛​ ընդհանրապես»։