Գերագույն Ռադայի պատգամավորը քննադատել է Հայոց Ցեղասպանությունը հերքելու՝ Ուկրաինայի փոխարտգործնախարարի հորդորը

Լուրեր

13.10.2026 | 12:54
Դուք շատ թույլ ընդդիմություն եք. Արմեն Գալջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 12:45
«Չես կարող մարդուն գցել «քացու տակ» և ասել՝ համաչափ ֆիզիկական ուժ եմ գործադրել»․ Խաժակ Թովմասյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել
13.10.2026 | 12:34
Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ները հարվածել են 2 նավի, որոնցից մեկում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
13.10.2026 | 12:21
Նախագիծն ընդունվեց. քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան հունվարից
13.10.2026 | 12:11
Փաշինյանն Ադրբեջանի հետ համաձայնագրից է խոսել // Շինարարների փողոցում կրպակների քանդման դեմ բողոք է․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.10.2026 | 11:46
Ուկրաինայում բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով ռուսական հարվածների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
13.10.2026 | 11:35
Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին․ Թրամփ
13.10.2026 | 11:20
Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով
13.10.2026 | 11:11
Անշարժ գույքի գործակալությունը աշխատավարձերի 538 մլն դրամի փոխարեն հայտարարագրել է 54 միլիոնը․ ՊԵԿ
13.10.2026 | 10:54
Մակրոնը հայտնել է, որ ֆրանսիական ռազմածովային ուժերը ռուսական «ստվերային նավատորմի» նավ են կալանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
13.10.2026 | 10:47
Միրզոյանը Լեհաստանում այցելել է արբանյակային համակարգեր մշակող ընկերություն
13.10.2026 | 10:34
Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ Կալուգայի մարզում վնասվել է դպրոցի շենք
13.10.2026 | 10:28
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 13-ի դրությամբ
13.10.2026 | 10:13
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հնարավոր է ծառայողական քննություն սկսվի պատասխանատու պաշտոնյայի նկատմամբ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Բոդնարը ուկրաինացի պաշտոնյաներին ուղղված իր նամակում վերջիններիս հորդորել է զերծ մնալ «Հայոց Ցեղասպանություն» արտահայտությունը գործածելուց: Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, այդ մասին հաղորդել է Ուկրաինայի գերագույն Ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան՝ սոցցանցի իր էջում հրապարակելով պաշտոնյայի նամակի պատճենը:

Նամակում նշվում է, որ Ուկրաինան չի ճանաչում հայ ժողովրդի ցեղասպանությունը, և դիվանագետը ուկրաինացի պաշտոնյաներին խնդրում է զերծ մնալ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառումներին մասնակցելուց և հրաժարվել «Ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց:

Ուկրաինացի պատգամավորը նշել է, որ, որպես Հայաստանի հետ բարեկամության խմբի փոխնախագահ, չի կարող անտեսել այդ փաստը: Իր ֆեյսբուքյան գրառման մեջ պատգամավորը գրում է․ «Նմանատիպ «երջանկության նամակներ», իմ ունեցած տեղեկությունների համաձայն, արտգործնախարարությունը պետական կառույցներ ուղարկում էր դեռևս Պորոշենկոյի ժամանակներից, և որքան հասկանում եմ, փոխնախարարը որոշել է շարունակել այդ ավանդույթը: Եվ բացարձակապես կարևոր չէ, որ այդ երկրում հեղափոխություն է տեղի ունեցել, որ այնտեղ (Հայաստանում) նոր բարեփոխումներ են իրականացվում և որ այս նամակի տարածումից առաջ Ռուսաստանի ղեկավարության հետ սկանդալ տեղի ունեցավ: Մենք համառորեն շարունակում ենք որպես Կրեմլի լրտես պիտակավորել արդեն այլ երկրների: Հիմա ես չեմ նշում, որ սա դիվանագետի պաշտոնական փաստաթուղթ է: Դիվանագետի: Չնայած, իմ լեզուն այլևս չի պտտվում նման նամակ գրած մարդուն դիվանագետ կոչել: Վստահ եմ, որ բոլորն, ովքեր հասկանում են այս հայտարարության անհեթեթությունը, կհամաձայնեն ինձ հետ և իրենց կարծիքը կհայտնեն փոխնախարարին այս ամենի վերաբերյալ»:

Պատգամավորը գրառման մեջ հիշեցրել է, որ Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան, Իտալիան, Նիդերլանդները, Չեխիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Պորտուգալիան և այլք:

Դարյա Վոլոդինան կարծում է, որ Ուկրաինայի արտգործնախարարությունը պետք է զերծ մնա նման նամակներից:

Ըստ Վոլոդինայի՝ Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների հարցերով խորհրդարանական խմբի անդամները մտադիր են պահանջել հետ կանչել այդ նամակը, և հնարավոր է ծառայողական քննություն սկսվի պատասխանատու այն պաշտոնյայի նկատմամբ, որը հեղինակել և տարածել է այդ նամակը:

Հիշեցնենք, որ Դարյա Վոլոդինան ղեկավարում է գերագույն Ռադայի խմբակցությունների խոշորագույն միավորումը:

Մեկ այլ պատգամավոր՝ Անտոն Պոլյակովը, գրանցել է Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի նախագիծը (գրանցումը № 2376. 05.11.2019):