Ովքե՞ր են 1.6 մլրդ դրամի պարգևատրված ՊԵԿ աշխատակցիները և ինչի՞ դիմաց են նրանք պարգևատրվել

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Մանե Թանդիլյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով պահուստային ֆոնդից ՊԵԿ-ին 1.6 մլրդ դրամ հատկացնելու կառավարության որոշմանը, նշեց, որ պետք է բացահայտել, թե հատկապես ՊԵԿ որ աշխատակիցներին և ինչի համար է տրվում պարգևավճար:

«Երբ խոսում են պարգևավճարների մասին, պետք է ցույց տան, թե արդյունավետության ի՞նչ գործակիցներ են աշխատել, և որո՞նք են այն աշխատողները, որոնք պարգևատրվում են»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ հիմնականում, երբ խոսում ենք ՊԵԿ աշխատակիցների պարգևատրման մասին, դրանք այն աշխատակիցներն են, որոնց գրած տուգանքների և ստուգումների քանակն է շատ:

«Արդյոք պարգևատրվող աշխատակիցների արդյունավետությունը կապ ունի՞ չարաշահումների հետ, որ կան պետեկամուտների կոմիտեում»,- հարցադրում արեց պատգամավորը:

Նշենք, որ կառավարության այսօրվա նիստում գործադիրը 1.6 մլրդ դրամ տրամադրեց պետական եկամուտների կոմիտեին՝ աշխատավարձերի բարձրացման և պարգևավճարների համար: Եվ սա՝ այն պարագայում, երբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն օրերս հայտարարում էր, թե թոշակառուների կենսաթոշակը 1000 դրամով ավելացնելու համար 5 մլրդ դրամ է պետք, որը կառավարությանը չունի:

Վարչապետ Կարեն Կարապետյանն իր վերջին ասուլիսում բավական լավատեսական ցուցանիշներ ներկայացրեց՝ ասելով, որ իրենց սոցիոլոգիական հարցումների համաձայն, բնակչության 4 տոկոսը բարեկեցության աճ է զգացել այս տարի: Ընդդիմադիր պատգամավորը թերահավատ է, նա չի պատկերացնում, թե որտեղ կարող էր վարչապետն արած լինել այդ հարցումները:

«Մենք այն եզակի երկրներից ենք, որտեղ աշխատող մարդը նույնպես համարվում է աղքատ: Նվազագույն աշխատավարձ են ստանում մարդիկ, ստիպված են այդքանով գոնե աշխատել: Այո՛, գործազրկության տոկոսը կարող է իջնել, բայց աղքատությունը չնվազել: Չգիտեմ այդ հարցումները որտե՞ղ է անում վարչապետը»,- նշեց նա:

«Ելք» խմբակցությանն այսօր անուղղակի մեղադրում են տարկետման սահմանափակման օրինագծի դեմ ուսանողների դասադուլն ու ցույցերը կազմակերպելու և քաղաքականացնելու մեջ: «Իհարկե հրահրելու մասին խոսք չկա, բայց որ սատարում ենք ուսանողներին՝ իրենց իրավունքների համար պայքարել, միանշանակ կողմ եմ: Անգամ եթե համաձայն չլինեի ուսանողների հետ, դա իրենց իրավունքն է»,- նշեց «Ելքի» պատգամավորը:

Ինչ վերաբերում է օրինագծին դեմ ուսանողներին ու դասախոսներին ճնշելու փորձերին, Մանե Թանդիլայնն ասաց, որ այդ առթիվ դիմել է ԿԳ նախարարին: «Որևէ մեկը նրանց չի կարող արգելել: Ինչպես ենք ակնկալում գիտնական «արտադրվի» մի հաստատությունում, որտեղ դասախոսը ճնշված է: Անհնար է: Պնդել եմ, որ կրթության նախարարն անդրադառնա այս հարցին և դադարեցնեն ճնշումները ուսանողների և դասախոսների նկատմամբ»:

Մանրամասները դիտեք «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ հարցազրույցում:

Մարինե Խառատյան