Քաղաքացին ցանկանում է հայ-թուրքական սահմանին 15 մետր բարձրությամբ խաչ տեղադրել, ՊԵԿ-ից թույլ չեն տալիս

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Factor.am-ի խմբագրություն է դիմել Արմավիրի մարզի Եղեգուտ համայնքի բնակիչ Միսակ Մարգարյանը՝ տեղեկացնելով, որ ցանկանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ հայ-թուրքական սահմանին 15 մետր բարձրությամբ խաչ տեղադրել: Նա հույս է հայտնում, որ Թուրքիայում ամեն օր կտեսնեն այդ խաչը և կհիշեն հայերի նկատմամբ իրենց կատարած ոճրագործությունը:

Քաղաքացին, սակայն, պնդում է, որ Պետական եկամուտների կոմիտեն թույլ չի տալիս խաչը տեղադրել: Պարզվում է՝ տարածքը, որտեղ քաղաքացին ցանկանում է տեղադրել խաչը, գտնվում է ռուս սահմանապահների հսկողության ներքո և ՀՀ ՊԵԿ-ի հաշվեկշռում՝ Մարգարա գյուղի վարչական տարածքում:

Միսակ Մարգարյանն ասում է, որ ռուսական կողմը թույլատրել է խաչը տեղադրել, սակայն ՊԵԿ-ը մերժել է և նշել, որ այդ տարածքն առաջիկայում կոմիտեից վերցվելու է ու փոխանցվի համայնքին: ՊԵԿ-ից առաջարկել են սպասել և հանձնում-ընդունումից հետո դիմել համայնքապետարան:

Հարցի շուրջ դիմեցինք ՊԵԿ, որտեղից փոխանցեցին, որ թեմայի վերաբերյալ արդեն իսկ անհրաժեշտ պարզաբանումը ներկայացրել են քաղաքացուն: Իսկ ահա Մարգարայի գյուղապետ Էդգար Ենոքյանը փոխանցեց, որ իրենք դեմ չեն խաչի տեղադրմանը, բայց առայժմ տարածքը իրենց չի փոխանցվել: Միսակ Մարգարյանը հավաստիացնում է, որ 15 մերտր երկարությամբ խաչը, որն արժեցել է 20 մլն դրամ, արդեն պատրաստ է տեղադրման:

 

Նարեկ Կիրակոսյան