«Մարդը, որ չի աշխատել, մեռած մարդու վրա տոկոս հաշվես, որ ի՞նչ անես»․ Բագրատյանը՝ Անանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվող «Հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու նախագծում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկեց արտակարգ դրություն հայտարարելու ընթացքում հարկային տույժեր չհաշվարկել, քանի որ բիզնեսները փակ են։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի համար այս առաջարկն անընդունելի է, քանի որ առաջին հերթին իրագործելի չէ։ «Միտքն ընդունելի՞ է, թե՞ չէ, վարչարարական կողմը թողնենք, դա ընդունում եմ»,- հարց ուղղեց Մելքումյանը:

«Միտքն էլ լավը չի: Երբ գործնականում դու դնում ես 0, դա նշանակում է, որ անձը կարող է ընդհանրապես չհայտարարագրել իր պարտավորությունները, որովհետև չկա նման պահանջ»,- արձագանքեց Դավիթ Անանյանը։

ԲՀԿ-ական պատգամավորը հակադարձեց. «Միտքը շատ լավն է: Այլ հարց է, որ վարչարարությունը շատ է, ընդունում եմ։ Բայց մարդը եթե չի աշխատել, իր վրա տոկոս ես հաշվում, մեռած մարդու վրա տոկոս հաշվես, որ ի՞նչ անես: Գաղափարախոսությունը լավն է, ճիշտ է, բայց հաշվի ենք առնում նաև պետության դիրքորոշումը, այն, որ կառավարությունը բազմաթիվ խնդիրներ ունի, և հնարավոր է՝ մենք լրացուցիչ բեռ ենք դնում, մենք մեղմում ենք մեր պահանջը, ասում ենք՝ քվեարկեք կողմ, հետո կմտածենք»:

Ի պատասխան՝ Դավիթ Անանյանը կատակեց. «Լոռեցուն դատում են, դատավորն ասում է՝ ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք այդ հանցանքի համար, ասում է՝ արել եմ, համա ատկազ եմ ըլնում»:

Մանրամասները՝ տեսանյութում։