Կոմունալ վարձավճարների փոխհատուցման գումարը կարող եք ուղղել նաև կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման ֆինանսական աջակցության հաշվեհամարին

Լուրեր

06.07.2026 | 20:00
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է
06.07.2026 | 19:48
Նեթանյահուն կոչ է արել ԱՄՆ-ին՝ F-35 կործանիչներ չվաճառել Թուրքիային
06.07.2026 | 19:27
«Ընտրական օրենսգրքի փոփոխությունները հակասահմանադրական են». «Անկախ դիտորդ»
06.07.2026 | 19:10
«Ռոսատոմ»-ն առաջարկում է Հայաստանում մեծ կամ միջին հզորության ատոմակայան կառուցել․ Լիխաչով
06.07.2026 | 19:00
Թոշակ՝ 67 տարեկանից, 11 մլն դոլար ՔՊ-ին՝ ԵՏՄ-ից․ կեղծ պատմություն՝ իրար հետ կապ չունեցող պնդումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 18:43
ՀՀ էկոնոմիկայի և ՌԴ առևտրի նախարարները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
06.07.2026 | 18:20
Արարատի մարզում գտնվող՝ 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին
06.07.2026 | 18:05
Ուկրաինան առաջին անգամ հարվածել է սահմանից 2,500 կմ հեռավորությամբ գտնվող Օմսկի նավթավերամշակման գործարանին․ այն ՌԴ-ում ամենամեծն է
06.07.2026 | 17:56
«Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը», «Լավ առիթ է ժամացույցները ճշգրտելու համար»․ Միշուստինն ու Փաշինյանը հանդիպել են
06.07.2026 | 17:51
Բաքվում ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ բողոքի նոտա է հանձնվել
06.07.2026 | 17:42
Եկատերինբուրգում Փաշինյանի ու Միշուստինի բանակցությունները տևել են 1,5 ժամ
06.07.2026 | 17:33
Նախորդ շաբաթ գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. ՆԳՆ փրկարար ծառայություն
06.07.2026 | 17:18
Սերժ Սարգսյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 630 մլն դրամի գույք և դրամական միջոցներ․ Դատախազություն
06.07.2026 | 17:05
Ի հայտ են եկել խնդրահարույց հարցեր, հուսով եմ՝ կքննարկենք և կլուծենք․ Փաշինյանը՝ Միշուստինին
06.07.2026 | 16:58
Կարեն Գրիգորյանը նշանակվել է Պակիստանում Հայաստանի դեսպան
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բազմաթիվ նամակներ է ստանում ՀՀ այն քաղաքացիներից, ովքեր, հանդիսանալով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11 և 12-րդ ծրագրերի՝  կոմունալ ծախսերի փոխատուցման շահառուներ, ցանկանում են հրաժարվել պետական աջակցությունից՝ հօգուտ սոցիալական աջակցության առավել մեծ կարիք ունեցող հայրենակիցների:

«Տեղեկացնում ենք, որ նման ցանկության դեպքում քաղաքացին կարող էլեկտրոնային փոստի միջոցով դիմել մատակարար ընկերություններին (գազի դեպքում՝ [email protected] էլեկտրոնային հասցեով) և էլեկտրաէներգիայի դեպքում՝ [email protected] էլեկտրոնային հասցեով)՝ նամակին կցելով համապատասխան դիմում՝ ստորագրված, լուսանկարված կամ լուսապատճենված, ինչպես նաև՝ անձը հաստատող փաստաթղթի պատճեն:

Դիմումի օրինակելի ձև չկա, այն կարող է գրված լինել ազատ ոճով: Պարտադիր պահանջ է միայն ստորագրված լինելը:

Դիմումի առկայության դեպքում՝ բաժանորդի աջակցության գումարը՝ ամբողջապես կամ մասնակիորեն, կփոխանցվի գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվեհամարին»,- ասված է հաղորդագրությունում: