1.6 մլրդ դրամ կհատկացվի՝ ՊԵԿ աշխատավարձերի և պարգևավճարների համար

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության որոշման համաձայն պետական եկամուտների կոմիտեին աշխատավարձերի և պարգևավճարների համար 1.6 մլրդ դրամ կհատկացվի: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ 2017 թ-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացվեց 665.144,3 հազար դրամ, որից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով՝ 389.203,5 հազար դրամ, «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով՝ 1.275.940,8 հազար դրամ: ՊԵԿ-ի վերակառուցման արդյունքում ՊԵԿ տարածքային ստորաբաժանումները վերակազմավորվել են որպես ՊԵԿ-ի վերադաս մարմնի ստորաբաժանումներ՝ հարկային տեսչություն-վարչություններ և վարչություններ որի հետևանքով տեղի է ունեցել աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում: Արդյունքում 2017թ.-ի տարեսկզբին հաստատված աշխատավարձի ֆոնդը 389.203,5 հազար դրամովչի բավականացնում մինչև տարեվերջ աշխատավարձ, հավելավճարներ և արձակուրդային վճարներ վճարելու համար: ՊԵԿ-ի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով հարկային և մաքսային մարմինների աշխատանքներում բարձր արդյունավետություն ցուցաբերող աշխատակիցներին տարեսկզբից սահմանված պարգևատրումը մինչև տարեվերջ վճարելու համար 1.275.940,8 հազար դրամ է հատկացվում:

 

Այն կնպաստի ՊԵԿ համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Հիմնավորման մեջ ասվում է. «Հաշվի առնելով այն, որ ՀՀ Կառավարության ծրագրերի գերակա խնդիրներում առաջնահերթ է ՊԵԿ համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, իսկ այդ նպատակին հասնելու գործիքներից է համարվում նաև աշխատակիցների նյութական խրախուսումը, ապա նյութական խրախուսման ֆոնդի ավելացումը կնպաստի հարկային և մաքսային մարմինների կոմից իրականացվող հսկողական մեխանիզմների կատարելագործմանը, կիրառվող հսկողական գործիքների և վերլուծական գործիքակազմի կիրառության արդյունավետության բարձրացմանը, ռիսկերի համակարգերի կատարելագործմանը՝ ապահովելով հարկային եկամուտներ /ՀՆԱ հարաբերակցության ավելացում, ստուգումների քանակի կրճատում և ստուգման արդյունավետության բարձրացում»: