Չեխիայի նախագահն առաջարկել է մեկ տարի փակ պահել երկրի սահմանները

Լուրեր

26.09.2026 | 18:42
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
26.09.2026 | 15:37
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-29-ին կնվազի 3-5 աստիճանով
26.09.2026 | 15:07
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության կոնգրեսի առաջին փոխնախագահ
26.09.2026 | 14:45
ԿԸՀ-ն հաստատել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի համարները և քարոզչության կարգը
26.09.2026 | 14:25
Իրանի ԱԳՆ-ում ԱՄՆ-ի պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» են անվանել
26.09.2026 | 14:00
CHANGAN-ի նոր մոդելներն ու հատուկ առաջարկները՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 13:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կարծում է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարտին փակված երկրի սահմանները հարկավոր է բացել ոչ շուտ, քան մեկ տարի անց: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Չեխիայի սահմանները պետք է փակ մնան մեկ տարի: Իմ տեսակետն այս խնդրի հարցում չի փոխվել»,- ասել է Զեմանը:

Նրա կարծիքով՝ Չեխիա մուտքի և ելքի սահմանափակումների լիարժեք չեղարկման դեպքում վտանգ կա, որ կորոնավիրուսը նորից կթափանցի երկիր:

Մինչ այդ, Չեխիայի ԱԳ նախարար Տոմաշ Պետրժիչեկը հայտնել է, որ Կառավարությունը ծրագրում է քննարկել չեխ գործարարների համար ազգային սահմանները բացելու հարցը, որպեսզի նրանք հնարավորություն ունեն մեկնել արտերկրի գործընկերների հետ բանակցությունների: Ըստ նախարարի՝ այնուհետև նախատեսվում է երկիր ազատ մուտք ու ելքի ռեժիմը վերականգնել աստիճանաբար: Առաջին փուլում, ամենայն հավանականությամբ, կբացվեն Սլովակիայի և Ավստրիայի հետ սահմանները:

Չեխիայում մարտի 12-ին արտակարգ դրության ռեժիմ է գործում, իսկ մարտի 16-ից համընդհանուր կարանտին է սահմանվել: Բացառիկ դեպքերում երկրից հեռացած քաղաքացիները, վերադառնալուց հետո, երկշաբաթյա կարանտին պետք է անցնեն:

Հավելենք, որ Չեխիայում, այս պահի դրությամբ, կորոնավիրուսի վարակի 6.701 դեպք է բացահայտվել: Համաճարակի զոհ է դարձել 186 քաղաքացի, 1.298 հիվանդ ապաքինվել է: