Հոգևորականի գործունեության մեջ ավելի շատ տեսնում ենք քաղաքական ինտրիգներ, քան՝ աստվածաշնչյան քայլեր. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
Բոլորը

Հաջորդ խավը, որ հիասթափվելու շատ կոնկրետ պատճառ ունի, պայմանականորեն ասած, հոգևորականությունն է. ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով, իր իսկ խոսքերով, «մեծ հիասթափության մոդելավորմանը», ասաց  ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչո՞ւ, որովհետև Հայաստանում ինչքան ընդգծվում է գաղափարական իշխանության գոյության փաստը, էնքան ավելի ակնհայտ է դառնում Հայաստանում հոգևոր կյանքի սակավությունը: Այսինքն՝ ինչքան Հայաստանում կա իշխանություն, որը արժեքներ է փորձում սերմանել ՀՀ-ում, այնքան հոգևոր կյանքը արժեքների սերմանման և գաղափարների սերմանման հարցով ունի մեծ բացեր: Եվ հետևաբար, սա հոգևորականության համար առաջացնում է լրջագույն դիսկոմֆորտներ: Որովհետև մենք հաճախ հոգևորականության գործունեության մեջ տեսնում ենք քաղաքականություն, երբեմն քաղաքական ինտրիգներ, քան Աստվածաշնչից և նրա գաղափարախոսությունից բխող գործունեություն»,- նկատեց վարչապետը:

Ապա հանրապետության ղեկավարը նշեց, որ ինքը՝ որպես մարդ, որ շատ կարևոր է համարում քրիստոնեական տեսությունը, իրեն հարց է տալիս, արդյոք այսօրվա հոգևոր կյանքը մեզ մոտեցնո՞ւմ է աստվածաշնչյան տեքստին և գաղափարախոսությանը, Նոր կտակարանին և նրա գաղափարախոսությանը և վստահ չէ, որ այդ հարցին կարող է դրական պատասխան տալ:

Մանրամասները՝ տեսանյութում: