«Տոկիո 2020»-ի  մեկ տարով հետաձգումը որոշվեց շահագրգիռ կողմերի լիարժեք փոխհամաձայնության հիման վրա

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Հասարակությունը սկսել է  համակերպվել COVID-19- ի արագ տարածմանն աշխարհում, իսկ ՄՕԿ –ն ու Տոկիոն ուշադրությամբ հետևում են համաճարակի ընթացքին։

«Տոկիո 2020» -ի  մեկ տարով  հետաձգումը որոշվեց շահագրգիռ կողմերի լիարժեք փոխհամաձայնության հիման վրա։ ՄՕԿ – ի  օլիմպիական խաղերի գործադիր տնօրեն Քրիստոֆ Դուբին հետևյալ մեկնաբանությունն է  է արել ․ «մենք -=”” :=””» :

Երբ արդեն հաստատվել է   խաղերի նոր ժամանակացույցը , միջոցառման տեղափոխման  գործնական աշխատանքները  նոր թափ են ստանում։

ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ․ Մարզիկների  առողջության և բարեկեցության  մտահոգությունը դարձավ  խաղերի հետաձգման  հիմնական դրդապատճառը։ 206 ազգային օլիմպիական կոմիտեների շուրջ 11 հազար  մարզիկ- մարզուհիներ սպասում էին օլիմպիական խաղերի մեկնարկին: Նրանք մի քանի տարի  մարզվել ու նախապատրաստվել էին քառամյակի գլխավոր մարզահանդեսին։ Մասնակիցների  57 տոկոսը որակավորվել է  և  հավաստիացել է , որ հաջորդ տարի  ուղեգրերը  ուժի մեջ կլինեն։ Այժմ բոլորը ստիպված են վերակառուցել իրենց  ծրագրերը։ Սա  բարդ է ,քանզի շատ երկրներում կորոնավիրուսի  պատճառով կարանտին է հայտարարված։ Հատկապես ծայրաստիճան դժվար է  թիմային , խաղային  մարզաձևերի համար:

ՄԱՐԶԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑԸ ․ Ճգնաժամի հետ կապված միջազգային ֆեդերացիաներն ու պրոֆեսիոնալ լիգաներն արդեն բախվել են դժվարին ընտրության հարցին : Նրանք  պետք է կարողանան ճշգրտել իրենց մրցումային օրացույցները և համապատասխանեցնեն  խաղերի նոր ժամկետներին:

Մարզական աշխարհն ապացուցեց,  որ համերաշխ է։  Որոշ ֆեդերացիաներ արդեն որոշել են մինչև 2022 թվականը հետաձգել աշխարհի առաջնությունները: Դա նյութատեխնիկական և ֆինանսական խնդիրներ է առաջացրել , ինչը լրացուցիչ անորոշություն է ստեղծել մարզիկների համար:

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ․ Ծրագրում ընդգրկված է 33 մարզաձև, 339 մրցաշար պետք է անցկացվի 42 մրցաասպարեզներում: ՄՕԿ-ի և նրա գործընկերների համար առաջնային խնդիր է  մարզավայրերի զբաղված չլինելը այդ ժամանակահատվածում: Ամեն ջանք պետք է  գործադրվի, որպեսզի մարզական միջոցառումների ժամանակացույցը հնարավորության դեպքում անցկացվի  նույն մարզահամալիրներում:

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԳՅՈՒՂ․ Կազմակերպիչների համար գերակայություն է  օլիմպիական գյուղի   անվտանգության ապահովումը: Սովորաբար, ցանկացած խաղերի <<  սիրտը >>   համարվում է օլիմպիական ավանը  ։ Դա  մարզիկների տունն է դառնում խաղերի ողջ  ընթացքում: Բացի հյուրանոցներից,  այն ունի նաև բժշկական հաստատություն, երկհարկանի ճաշարան  ՝ 18.500 մ քառակուսի  մակերեսով, ինչպես նաև հանգստի վայրեր, մարզադահլիճներ և այլն:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ  ԵՎ  ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐ․ ՄՕԿ-ի  14  և  հյուրընկալող երկրի 67 գործընկերներ պատրաստվում էին ապահովել անհրաժեշտ ապրանքներ և ծառայություններ ՝ խաղերի սահուն ընթացքն ապահովելու համար: Տեխնոլոգիա, տրանսպորտային միջոցներ, ֆինանսական և լոգիստիկ ծառայություններ, սննդի և խմիչքների մատակարարներ։  Այս գործընկերները նախօրոք ծրագրել էին իրենց գործունեությունն ու մատակարարման ցանցերը և պատրաստվել առաքումներին:

ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ   ԵՎ  ԶԼՄ – ՆԵՐ ․ Օլիմպիական խաղերի առանձնահատկություններից մեկն այն  է, որ դրանք հեռարձակվում են ամբողջ աշխարհում և մարդիկ  հնարավորություն են ստանում  մրցումները դիտելու   թվային կամ գծային հարթակներում։

Հեռարձակողները, նախապես , տարիներ առաջ, իրենց ժամանակացույցը, հարմարեցնում են համաշխարհային սպորտի օրացույցին։ Դա, և գովազդատուների ժամանակացույցը  պետք է վերանայվի։

Բացի այդ, խաղերի ընթացքում  պայմանագրային անձնակազմը և սարքավորումները  պետք է հասանելի  լինեն։  Դա նոր իրավիճակում որոշակի դեր կունենա։

Լրատվամիջոցների շուրջ  25 հազար հավատարմագրված անձինք պետք է օգտվեին  «Տոկիո – 2020» -ի  կայքից: Ճապոնիայի ամենամեծ կոնֆերենց դահլիճը, որը զբաղեցնում  է 265,700 մ քառակուսի  տարածք, պետք է դառնար լուսաբանման միջազգային կենտրոն։

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ․ Օլիմպիական  խաղերը չի կարելի պատկերացնել  առանց աշխատանքային թիմի և գործին նվիրված  կամավորականների: Պլանավորվել էր ներգրավել 150 հազար աշխատողների, կամավորների և կապալառուների, որոնց մեծ մասն արդեն համալրված է: Ոմանք արդեն սկսել էին  աշխատանքը։ Կազմկոմիտեն կներդնի բոլոր ջանքերը ՝ արդեն իսկ գրանցված կամավորներին պահելու համար, բայց հնարավոր է, որ անհրաժեշտություն առաջանա հավաքագրել նոր մարդկանց ։

ՀԱՆԴԻՍԱԿԱՆՆԵՐ․Նրանք ցանկացած օլիմպիական խաղերի առանցքային մասն են համարվում: Միլիոնավոր մարդիկ արդեն գնել էին տոմսեր։  Ոմանց  համար դա  իրենց կյանքի միակ հնարավորությունն էր։

Ոմանք արդեն պայմանավորվել էին,  նախատեսել էին  գործուղումներ, էքսկուրսիաներ,  միջոցառումներ, որոնք համընկնում են  նոր վիճակին։ Շուրջ  4,48 միլիոն տոմս արդեն վաճառվել է Ճապոնիայում։ Կազմկոմիտեն նախատեսում է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի  վաճառված տոմսերը մնան ուժի մեջ։ Տոմսերի արժեքի փոխհատուցման և դրանց վերավաճառքի հետ կապված նյութատեխնիկական ապահովումը լրացուցիչ դժվարություններ կստեղծի:

ԴԺՎԱՐ Է ,  ԲԱՅՑ ՀՆԱՐԱՎՈՐ Է  ․ Այժմ բոլոր կողմերի խնդիրն է մեկ տարվա ընթացքում   վերակառուցել  անելիքը: Մեկնաբանելով առաջացած  բարդություննները ՝ Դուբին բացատրել է․ «Ակնհայտ է, որ այս ամենը հնարավոր չէ,  եթե միասնական չլինեն  բոլոր կողմերը:  Օլիմպիական շարժումը   ուժեղ է և համերաշխ: ՄՕԿ–ը , օլիմպիական ընտանիքն ամենաբարձր մակարդակում   համատեղում են բոլոր հնարավորություններն ու պարտավորությունները ։

Իհարկե խաղերի  հետաձգումը ցանկալի  չէ, բայց ունենք բոլոր պայմանները միջոցառումը  բարձր մակարդակով անցկացնելու համար»: