Ուսանողները պետք է մտածեն նոր քայլերի մասին, որովհետև սաքուլիկները կամաց-կամաց միջամտելու են. Դավիթ Սանասարյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հանուն Հայաստան պետության ճակատ»-ի անդամ Դավիթ Սանասարյանի կարծիքով՝ թեև ուսանողներն այս օրերին գրագետ պայքար են մղում տարկետման իրավունքի գործող կարգը պահպանելու համար, այդուհանդերձ նրանք պետք է առաջ քաշեն կրթական ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու հարցը:

«Համալսարանում շատ ավելի կարևոր խնդիրներ կան, որակյալ կրթություն չեն ստանում: Երբ այստեղի շրջանավարտը իր կրթության մի հատվածը ստանում է արտերկրում, հասկանում է՝ այն, ինչ այստեղ սովորում են, կրթություն չի: Այժմ ուսանողները պետք է կոնկրետ հարց դնեն՝ կրթության որակը բարձրացնելու, որի մեջ կմտնեն նաև կոռուպցիոն խնդիրները»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանը՝ ընդգծելով, որ համակարծիք է ուսանողների հետ, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ գիտությունը կտուժի:

Հիշեցնենք՝ այսօր արդեն երրորդ օրն է՝ ինչ հարյուրավոր ուսանողներ դասադուլ են հայտարարել և պահանջում են պահպանել տարկետման տրամադրման գործող կարգը:

Քաղաքացիական պայքարի մեծ փորձ ունեցող Դավիթ Սանասարյանը պարտությունների իր փորձից ելնելով՝ ուսանողներին կոչ արեց պայքարը շատ չձգձգել. «Եղանակային պայմանները , ժամանակը ձգելն իրենց օգտին չի աշխատելու: Պետք է մտածեն նոր քայլերի մասին, որովհետև համալսարաններում հայտնի սաքուլիկները միջամտելու են՝ փորձելով տարբեր եղանակներով ետ քաշել ուսանողներին: Եթե պրոցեսը երկարի, իշխանություններն ամեն ինչ անելու են, որ այս ամենը հանդարտվի»:

Factor.am-ի հարցին՝ հնարավոր համարում է, որ իշխանությունները ընկրկեն, և Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը չեղարկեն՝ Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Որքան արմատական են տրամադրված Վիգեն Սարգսյանն ու իր թիմակիցները, դրանից ավելի արմատական պիտի տրամադրվեն ուսանողները: Հակառակ դեպքում չի լինելու որևէ փոխզիջումային տարբերակ, լինելու է այն, ինչ իշխանությունները ներկայացնում են»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան