Խոշորացման արդյունքում մեր համայնքներն այս տարի 10 տոկոսով ավելի սեփական եկամուտներ են հավաքագրել. Դավիթ Լոքյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է իր հրավերով Հայաստան ժամանած ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Ողջունելով հյուրերին, նախարար Լոքյանն ընդգծել է Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմի այցի նշանակությունը, ասել, որ այն մեծ ոգևորություն է առաջ բերել տեղական ինքնակառավարման համակարգում, ամբողջ երկրում և նաև նախարարությունում: 

Դ. Լոքյանը կարևորել է այն հանգամանքը, որ եվրոպացի դիվանագետը մասնակցելու է նոյեմբերի 10-ին Երևանում կայանալիք Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովին, ասել, որ այն հնարավորություն կտա քննարկել ոլորտում առկա խնդիրները: «Կարծում եմ, սա մեզ համար լուրջ խթան է էլ ավելի ինտենսիվացնելու համայնքային բարեփոխումները մեր երկրում, որոնք իրենց բնույթով բազմաթիվ են և ընդգրկում են տարբեր ուղղություններ»,-ասել է նախարարը: 

Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ասել է, որ ուրախ է գտնվել Հայաստանում: «Մենք հպարտ ենք այս համաժողովի անցկացումով, հույս ունենք, որ այն ևս մեկ սկիզբ կդառնա տեղական ինքնակառավարման զարգացման համար: Դա լավ մեկնարկ է, և ոլորտում տարբեր նորարարությունների կամ խորհրդատվության համար դուք միշտ կարող եք դիմել Կոնգրեսին, քանի որ կառույցի անդամ 47 երկրի փորձը նույնպես կարող է օգտակար լինել»,-ասել է ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահը:

Հյուրի խնդրանքով Դ. Լոքյանը ներկայացրել է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների ընթացքը, իրականացված ծրագրերը և բարեփոխումների հարցում ընգծել ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի դերակատարությունը: «Ձեր օգնությամբ մենք հիմա սկսում ենք համայնքների բարեփոխումների մի նոր փուլ՝ կապված համայնքների բյուջեների ֆիսկալ քաղաքականության, համայնքներում ֆինանսական համահարթեցման նոր գործիքներ ունենալու հետ կապված: Մենք աշխատելու ենք ունենալ այնպիսի գործելաոճ, որը կապահովի «ավելիին՝ ավելի» սկզբունքը: Խոշորացման արդյունքում մեր համայնքներն այս տարի 10 տոկոսով ավելի սեփական եկամուտներ են հավաքագրել, ինչը նախորդ տարիների հետ համեմատած բավականին առաջընթաց է համարվում: Մենք պետք է շարունակենք այս գործընթացը, որպեսզի համայնքներն անկախանան իրենց ֆինանսական միջոցներով: Շատ հստակ մենք ձևակերպել ենք առաջիկա ապակենտրոնացման տրամադրությունները երկրում և պլանավորել ենք 2018 թվականի ապրիլից համայնքային ճանապարհների պահպանման, վերակառուցման խնդիրները, անասնաբուժական ծառայությունները և ևս մի քանի լիազորություններ պատվիրակենք համայնքներին, որ իրենք իրականացնեն»,-ասել է Դավիթ Լոքյանը: Նրա խոսքով, Հայաստանի Կառավարությունը գիտակցում է, որ երկրում զարգացման հիմքը համայնքն է և այս ուղղությամբ լուրջ ուշադրություն կա, այդ նպատակով նաև ընթացիկ տարվա դեկտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի մասնակցությամբ հանրապետության խոշոր համայնքների ղեկավարների հավաք է տեղի ունենալու, որտեղ քննարկվերու են բոլոր խնդիրները: 

Նախարարը մանրամասնորեն ներկայացրել է 18 խոշորացված համայնքներում իրականացված ծրագրերը, նշել, որ այսօր արդեն նկատելի են ձեռքբերումները: Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմն ասել է, որ հետաքրքիր է լսել իրականացված ծրագրերի մասին, հասկանալ, որ դրանք երկարաժամկետ զարգացման գաղափարներ ունեն: «Շատ կարևոր է հենց բնակիչների մոտեցման փոփոխությունը, որպեսզի նրանք հասկանան, որ համայնքների խոշորացման արդյունքում հավելյալ արժեք են ստանալու: Տարածքային զարգացման համար նոր լիազորությունների փոխանցումը համայնքներին, կարծում եմ, հրաշալի գաղափար է, որպեսզի զարգացման պատասխանատվությունը նաև համայնքներին փոխանցվի և դա կարևոր է», -ասել է Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմնը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր: Կողմերը վստահություն են հայտնել համագործակցությունը շարունակելու հարցում, ինչը միտված է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումները լիարժեք իրականացնելուն և համայնքներն ուժեղացնելուն: