ԵՄ-ն ՀՀ-ին կտրամադրի 456.500 եվրո օգնություն՝ գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով

Լուրեր

02.03.2026 | 00:03
BFMTV. Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը դուրս է եկել Միջերկրական ծով՝ Աբու Դաբիում ֆրանսիական բազայի վրա Իրանի հարձակումից հետո
01.03.2026 | 22:21
Դուբայի և Շարժայի հյուրանոցները դուրս են հանում զբոսաշրջիկներին. ԱՄՆ-ն դիվանագետներին տուն է ուղարկում, իսկ Բրիտանիան դիտարկում է քաղաքացիների տարհանման հարցը․ BBC
01.03.2026 | 21:42
Կենսաթոշակները կբարձրանան ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ ավտոմատ կերպով՝ գնաճին զուգահեռ․ Փաշինյանի հայտարարությունն Իջևանում
01.03.2026 | 21:38
Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Երևանում ընթացող ԵԱ-ում
01.03.2026 | 21:22
Թրամփը պնդում է, որ Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու հարցում են ներկայացրել, և ինքը համաձայնել է
01.03.2026 | 21:04
ԱՄՆ բանակը հայտարարել է իրանական «Ջամարան» դասի էսկադրային ականակրի խորտակման մասին
01.03.2026 | 20:16
Իրանի դեմ իրականացվող «Էպիկական կատաղություն» գործողության շրջանակներում զոհվել է ԱՄՆ երեք զինծառայող
01.03.2026 | 19:26
Իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ֆրանսիայի ռազմական բազային Աբու Դաբիում
01.03.2026 | 18:53
Իրանի նոր առաջնորդը կարող է ընտրվել 1-2 օրվա ընթացքում․ Արաղչի
01.03.2026 | 18:28
Բավրայի մաքսային անցման կետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
01.03.2026 | 18:05
ՀՀ ԱԳՆ-ն չեղարկված թռիչքների պատճառով ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին է դիմել
01.03.2026 | 17:49
ILNA-ն հայտարարել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի զոհվելու մասին, այնուհետև հերքել տեղեկությունը
01.03.2026 | 17:42
Իրանի նախագահը դիմել է ժողովրդին․ «Հակառակորդին կհասցնենք հուսահատության՝ ոչնչացնելով նրանց բազաներն ու հնարավորությունները»
01.03.2026 | 17:28
Բախվել են GAZel և KIA մակնիշների ավտոմեքենաները․ ՆԳՆ
01.03.2026 | 16:53
Իսրայելում Իրանի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 23-ը
Բոլորը

Եվրոպական միությունը հայ ֆերմերի կողքին է COVID-19 ճգնաժամի ընթացքում։ Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո օգնություն գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով:

Աջակցությունը կտրամադրվի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA)» ծրագրի բյուջեի շրջանակներում։
Այդ մասին հայտարարվեց EU-GAIA ծրագրի Խորհրդատվական հանձնաժողովի առաջին նիստում, որի ընթացքում հաստատվեց COVID-19 պանդեմիայի բռնկման համատեքստում ֆերմերներին և արտադրողներին աջակցելու անհապաղ միջոցառումների ծրագիրը:
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի` առաջարկվող գործողությունները համահունչ են ճգնաժամային իրավիճակում ՀՀ կառավարության` Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության նպատակներին. այն է՝ դարձնել Հայաստանի գյուղատնտեսությունն առավել արդյունավետ և կայուն կանաչ տնտեսության զարգացման համատեքստում:
Ծրագրով առաջարկվող հատուկ գործողությունները ներառում են երկանիվ տրակտորների և տնկիների տրամադրում, Կառավարության աշխատակազմի կարողությունների զարգացում, գյուղատնտեսական փոքր սարքավորումների և գործիքների տրամադրում, հետ-բերքահավաքում ներգրավված դերակատարներին աջակցություն, Էկոնոմիկայի նախարարության աջակցության ծրագրերի մասին բուկլետների հրատարակում, արտադրության ընթացքում վիրուսի անվտանգության կանոնների մասին իրազեկում, տեխնիկական աջակցություն (հեռավար մասնագետների խորհրդատվություն և բիզնես մոդելների մշակում) Կառավարության կողմից պոտենցիալ ֆինանսական օժանդակություն ստացող արտադրողներին, հատկապես անապահով խավերին:

Ներկայացված կարճաժամկետ և միջնաժամկետ միջոցառումները ֆինանսավորվելու են EU-GAIA ծրագրի ներկայիս միջամտության տրամաբանության և բյուջեի շրջանակներում։ Միջոցառումներն ուղղված են հատկապես ծրագրի թիրախային մարզերում ստեղծված իրավիճակում առավել սոցիալ-տնտեսական խոցելի խմբերի համար: Միջոցառումներն առաջարկվել եւ իրականացվելու են Ավստրիական զարգացման գործակալության եւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից։

EU-GAIA ծրագրի Խորհրդատվական հանձնաժողովի նիստը նախագահում էին Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան և Միջազգային օգնության / համագործակցության հարցերով պատասխանատու Անդրեա Բագիոլին: Առցանց հանդիպմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Լոռու մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արտյոմ Շահվերդյանը, Ավստրիական զարգացման համագործակցության երեւանյան գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ծրագրի թիմի ղեկավար Պասկալ Բոկկերսը, ՄԱԶԾ ծրագրի ղեկավար Կարեն Հարությունյանը և այլ ներկայացուցիչներ:

Անդրադառնալով Խորհրդատվական հանձնաժողովի նիստի արդյունքներին՝ Անդրեա Բագիոլին հիշեցրեց, որ EU-GAIA ծրագրի միջամտությունը նաև հաշվի է առնում կլիմայի փոփոխության մեղմացման և ադապտացման (հարմարվողականության) միջոցառումները, ներառյալ կլիմայի փոփոխության հանդեպ դիմացկուն սերմերի ներդրումը, բնական ռեսուրսների կայուն կառավարումը և կենսաբազմազանության պաշտպանությունը, ռեսուրսախնայող (էներգաարդյունավետ) տեխնոլոգիաների և վերականգնվող էներգիայի խթանումը: Այս առումով, գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտում COVID-19 ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելուն ուղղված համապարփակ աջակցության միջոցառումների շրջանակներում կարող են ներառվել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի առաջարկությունները, այն է՝ սկսել քննարկումները մերձափնյա եւ անտառաշերտ գոտիներում լայնածավալ ծառատունկ իրականացնելու ուղղությամբ, որպես խոցելի խմբերի անմիջական սոցիալ-տնտեսական աջակցության միջոց, ինչպես նաեւ ստեղծել համընդհանուր կապ Սեվանի լճի տարածաշրջանում գյուղատնտեսական միջամտությունների և ջրի մաքրման նախագծի միջև: