ԶՈՒ գլխավոր շտաբում «Վստահության գիծը» կգործի ամենօրյա ռեժիմով

Լուրեր

21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Զինծառայողների իրա­վունքների իրացմանը խոչընդոտող գործոնները չեզոքացնելու, բողոքներին ու առաջարկներին օպերատիվ արձագանքելու, իրա­վիճակին տիրապետելու և անհրաժեշտ որոշումներ կայացնելու, ինչպես նաև հրամանատար-զինվոր փոխվստահությունն ամ­րապնդելու նպատակով ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հրամանով նախորդ տարվանից ԶՈՒ գլխավոր շտաբում գործում է «Վստահության գիծ» ծա­ռա­յութ­յունը՝ 85-01, 85-02, 85-03 հեռախոսահամարներով:

Ապրիլի 13-ից «Վստահության գիծ» ծառայությունն անցել է ամենօրյա ռեժիմով աշխատանքի` ժամը 09:00-ից մինչև 21:00-ն, այդ թվում՝ նաև շաբաթ և կիրակի օրերին: Դիմումները, առաջարկները կամ բողոքները, ըստ անհրա­ժեշ­տու­թյան, կարող են ներկայացվել նաև անանուն:

ՊԲ ենթակա զորամասերի զինծառայողները «Վստահության գիծ» ծառայությանը կարող են դիմել նաև (010) 66-00-54 հեռախոսահամարով: Անհրա­ժեշտության դեպքում (բջջային քարտի հաշվին ոչ բավարար գումար լինելու պատ­ճառով) «Վստահության գծի» զանգ ընդունած աշխատակ­իցը կապահովի հետա­դարձ զանգը:

Սահմանվել է խիստ վերահսկողություն «Վստահության գիծ» դիմած զինծառայողների նկատմամբ խտրական վերա­բեր­մունքն ու նրանց հետապնդումը բացառելու համար, իսկ նմանօրինակ երևույթ ի հայտ գալու դեպքում անմի­ջապես կնշանակվի ծառայողական քննություն և կընդունվի համարժեք որոշում: Ըստ անհրաժեշտության, բարձրացված հարցերի առնչությամբ կցուցաբերվի իրավական և խորհրդատվական աջակցություն: