Ընդդիմությունը Սերժ Սարգսյանի պես դանդաղ է շտապելու. «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հանուն Հայաստան Պետության» ճակատը, որը ձևավորվել է անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հորդորով, միտված է իշխանափոխություն իրականացնել և արդեն հասցրել է համայն հայությանը համախմբվելու կոչով հանդես գալ:

Ճակատի գործունեությունը համակարգող Պետրոս Մակեյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ և՛ Ժիրայր Սեֆիլյանը, և՛ ձևավորված խումբը անդամների կուսակցական պատկանելությունը չի կարևորում: Փոխարենը կարևոր է համարում անձի քաղաքական կենսագրությունն ու մնացած այն չափանիշները, որոնք, ըստ նրա, գործող իշխանությունները փորձում են իսպառ վերացնել:

«Մեզ չի հետաքրքրում, թե ով ինչ կուսակցական պատկանելություն ունի: 20 տարուց ավելի է՝ ես այս պրոցեսի մեջ եմ: Եղել եմ և՛ իշխանություն, և՛ արդեն շուրջ 20 տարի է ընդդիմություն եմ: Իմ կարծիքով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից վարած քաղաքականությունը բերել է այն հանգրվանին, որ ընտրությունը, որպես իշխանություն ձևավորելու միջոց, այլևս չի գործում»,– ասաց Պ. Մակեյանը:

Հանրության քվեն իսպառ անտեսված լինելուց բացի, իշխանություններն այն վերածել են ապրանքի, համոզված է քաղաքական գործիչը, բայց դրա համար այդպես էլ որևէ պատասխանատվություն չեն կրում: Մյուս կողմից, իշխանությունների քաղաքական քայլերը հանրության շահերի հետ որևէ առնչություն չունեն:

«Եվ մարդիկ, ովքեր հասկանում ու տեսնում են, թե իրականում ինչ է կատարվում, ստիպված այլ ելքեր են փնտրում: «Սասնա ծռերն» ընտրեցին ապստամբության տարբերակը, մենք էլ փնտրում ենք պայքարի նոր ճանապարհներ: Հիմա այդ փնտրտուքի մեջ ենք: Երբ լուծումներ գտնենք, այն ժամանակ օրակարգ կթելադրենք և կներկայացնենք հանրությանը: Վարչախմբի կողմից թելադրվող կեղծ քաղաքական օրակարգի մեջ մտնելը էներգիայի և ժամանակի անօգուտ վատնում է, որը չենք ուզում»,– ասաց Պ. Մակեյանը:

Նրա կարծիքով ընդդիմությունն այսօր այն ռեսուրսը չունի, ինչպես նախկինում էր, իսկ 10000 դրամով մարդկանց գործարքի մեջ մտցնելն ու նրանց քվեն ապրանքի պես գնելը ցույց տվեց, որ ժողովուրդը բավականին բացասական որակներ է ձեռք բերել:

«Մեր խնդիրը իրական ընդդիմադիրներին, մտավորականներին և հանրության առողջ զանգվածին համախմբելը, հանրությանը մեր ծրագրերի մասին մեսիջներ հաղորդելն ու ճիշտ պահին ճիշտ գործողություններ սկսելն է: Երբ այս պրոցեսը գնա, ժողովրդի մյուս՝ վախեցած մասն էլ մեզ կմիանա: Բայց մենք չենք պատրաստվում իմիտացիոն ժողովրդավարական թատերական գործընթացի սցենարով առաջ շարժվել: Դա կլինի այն սխալը, որը 20 տարի կրկնել ենք: Նույն այն նորաթուխ ընդդիմությունը, որը հասել է ԱԺ, այդ սցենարի մեջ է, բայց մենք այլ ճանապարհով ենք առաջ շարժվելու»,– ասաց Պ. Մակեյանը:

Նրա կարծիքով միահեծան քաղաքականությունը, բավականին արհեստավարժ ձևով հանգեցրել է տոտալիտար ռեժիմի ձևավորմանը: Եվ աշխարհին որպես ամենաժողովրդավարական երկիր ներկայանալով հանդերձ, իրականում երկրում ձևավորվել են խանություններ: Ուստի, նոր ձևավորված քաղաքական ճակատը եթե շտապի ու չմտածված քայլեր իրականացնի, ապա արդյունքը բացասական կլինի:

«Վերջին 20 տարիների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից հետո մենք դասեր քաղել ենք և բնականաբար շատ լուրջ ենք մտածելու: Դանդաղ ենք շտապելու, բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկիրը վերջնական կործանումից փրկվի: Սերժ Սարգսյանի վրա դրված է Ղարաբաղը հանձնելու պատասխանատվությունը, բայց ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Արցախի հանդեպ տասնամյակներ շարունակ ժողովրդի մեջ սերմանած ատելություն չկա: Եվ եթե որևէ բան սպառնա Արցախին, ապա ժողովուրդն ամեն պահի միահամուռ ձևով կարող է ոտքի կանգնել»,– ասաց Պ. Մակեյանը:

ՀԱԿ նախկին անդամը համոզված է նաև, որ առանց ընդդիմության ժողովուրդը ոչինչ էլ չի կարողանա անել, և այն ուժի խնդիրը, որը հիմա իրենք փորձում են ժողովրդի հետ համատեղ ձևավորել, երկիրը կործանման տանելու պրոցեսը կանխելն է: Իսկ եթե այդ ծանր գործը թողնեն միայն ժողովրդին, ներկա իշխանությունները միանգամից կհոշոտեն նրանց: Ուստի Մակեյանի խոսքով՝ քաղաքականության մեջ թրծված ու փորձված քաղաքական գործիչներն ամեն ինչ անելու են երկիրը, հայրենիքը պահելու և անպատասխանատու «էլիտայի» գործողությունները կանխելու համար:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: