ԱԱԾ-ն ուշիուշով հետևում է ուսանողների բողոքի ցույցերին. դեկաններին զգուշացված է պատրաստ լինել. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

 

«Մեր տեղեկություններով` հայրենի ԱԱԾ-ն ուշիուշով հետեւում է ուսանողների բողոքի ցույցերին` կապված տարկետման օրենքի հետ, եւ ներքին կարգով զգուշացրել է դեկաններին, ուսխորհուրդների նախագահներին` պատրաստ եղեք ներքաղաքական զարգացումների: Ըստ լավատեղյակ աղբյուրների` այս օրերին ոչ միայն ուսումնասիրվում է ցույցի կազմակերպիչների` «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանի ԱԺ օգնական Վահան Կոստանյանի, Հաց բերողին նվիրված ցույցերի կազմակերպիչ Դավիթ Պետրոսյանի, էլ առավել` Սեյրան Օհանյանի թիմի` ՕՐՕ դաշինքի երիտթեւի ղեկավար Մանուել Մանուկյանի վարքը, այլեւ ցույցերի էներգետիկան, զարգացման հնարավորությունները, որը, ըստ ԱԱԾ-ի, առայժմ բարձր չէ, բայց «աճման տենդենց ունի»։

 

Երեկ խորհուրդ են տվել ԵՊՀ պատասխանատուներին` այլեւս ու երբեք չփակել ֆակուլտետների դռները. «ԵՊՀ-ի ուսանողը սպեցիֆիկ է, դուռը փակեցիր, հակառակ էֆեկտ կտա»: Հիմա կողմերը խաղում են ժամանակի վրա։ Բանն այն է, որ երեքշաբթի մեկնարկելու է ԱԺ նստաշրջանը, «Զինապարտության մասին» օրենքը դրվելու է երկրորդ ընթերցման, իշխանությունները հույս ունեն, որ մինչ այդ ցույցերն ինքնուրույն կմարեն։ Ցույցի մասնակիցներն ու նրանց համախոհները փորձում են ուսանողական բունտին որոշակի քաղաքական երանգ տալ եւ տեղափոխել Բաղրամյան պողոտա` ԱԺ շենքի մոտ»:

 

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: