«Յուվենտուս»-ի ևս երկու ֆուտբոլիստ ապաքինվել է կորոնավիրուսից
Թուրինի «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի ևս երկու ֆուտբոլիստ ապաքինվել է կորոնավիրուսից. այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: «Յուվենտուս»-ից Բլեզ Մատյուիդին ու Դանիելե Ռուգանին կորոնավիրուսի կրկնակի թեստ են հանձնել, որոնք երկուսն էլ բացասական են եղել և ֆուտբոլիստն արդեն առողջ են: