Մարդիկ, որ տարիներով թալանել են երկիրը, շարունակում են ինչ-որ հնարքներով լքել Հայաստանը․ Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Երկու տարի է` մեր պետությանը չի հաջողվում ստեղծել այնպիսի դատաիրավական համակարգ, որտեղ ծանրագույն հանցագործությունների մեջ մեղադրվող ամբաստանյալի հարցը կլուծվի ոչ թե կաթողիկոսի բարեհաճության, նախագահների կամ վարչապետների տրամադրություններով կամ քաղաքացիների ճաշակով, այլ միայն ու միայն արդար դատարանի կողմից: Ազգային ժողովում այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Բանը հասել է նրան, որ ծանրագույն հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաներից մեկը՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ աշխատակազմի ղեկավար աշխատած անձը, նախօրեին հարցազրույց է տալիս և իշխանություններին, ըստ էության, գործարք է առաջարկում, որ պետք է հնարավորություն տալ երկրի կայացած տնտեսական, ընտանեկան կլաններին Հայաստանում խաղի նոր կանոններով բիզնեսի զարգացման համար և քրեական հետապնդումների փոխարեն՝ խրախուսել նրանց կողմից նոր նախագծերի, նոր ներդրումների նախաձեռնությունը: Մարդիկ, ովքեր այս պահին պիտի բոլորովին այլ տեղ գտնվեին, այսպիսի առաջարկներ են բերում հրապարակ, ինչպե՞ս եք վերաբերվում այս առաջարկներին»,- նշեց պատգամավորը՝ ընգծելով, որ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ կեղեքել, թալանել են երկիրը, շարունակում են ինչ-որ հնարքներով լքել Հայաստանը:

Պատգամավորը թեև իր հարցն ուղղել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պատասխանեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։