«Արցախում սերժսարգսյանական հեղաշրջման վերջին արարն է», «Դա աբսուրդ է, Արայիկ Հարությունյանն ինքնիշխան նախագահ կլինի»․ քաղաքական ուժերը՝ ընտրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Արցախն այսօր ընտրում է անկախությունից ի վեր իր չորրորդ նախագահին։ Ռոբերտ Քոչարյանից, Արկադի Ղուկասյանից, Բակո Սահակյանից հետո նախագահական նստավայրից 5 տարի ժամկետով կառավարելու իրավունք կստանա կա՛մ Արայիկ Հարությունյանը, կա՛մ Մասիս Մայիլյանը։

Արցախի նախկին վարչապետը գործող արտգործնախարարին առաջին փուլում գերազանցել է շուրջ 23%-ով։ Արցախում կորոնավիրուսով վարակման դեպքերը թեկնածուներին ստիպեցին դադարեցնել հանրային հավաքները․ նախորդ 14 օրերին քարոզարշավ տեղի չի ունեցել։ Մասիս Մայիլյանը կոչ է արել կողմնակիցներին՝ չմասնակցել այսօրվա քվեարկությանը։ Նա բոյկոտեց նաև Արցախի հեռուստատեսությամբ նախագահի թեկնածուների բանավեճը։ ԱԺ ընտրություններում Մայիլյանի գլխավորած «Նոր Արցախ» դաշինքի երկրորդ համար Տիգրան Պետրոսյանն ասում է, որ առաջին փուլի քվեարկությունից հետո իմաստ չեն տեսել երկրորդին մասնակցել։ Բոյկոտելիս հաշվի է առնվել ինչպես կորոնավիրուսից եկող վտանգը, այնպես էլ ազատ և թափանցիկ ընտրության անհնարինության համոզմունքը:

«Ագիտացիոն շրջանում միլիոնավոր դոլարներ է ծախսվել բարեգործության տեսքով։ Այսինքն՝ արդար չի կարող լինել, բացի այդ՝ ընտրությունների օրը ահռելի մեծ գումարներ են ծախսվել և տարբեր հնարքներով կեղծել են ընտրությունները։ Կլանն է ծախսել, ռեժիմը, այս անգամ՝ Արայիկ Հարությունյանի տեսքով, բայց դա ոչ թե Արայիկ Հարությունյանն է, այլ կարելի է համարել նախկին ռեժիմը։ Վարչական ռեսուրսով, Բակո Սահակյանով ամեն ինչ արել են, ու մարդկանց ճնշելով՝ խաբելով-տարել են ընտրության, կաշառել են։ Բակո Սահակյանն էլ Սերժ Սարգսյանի կամակատարն է, էստեղից կարելի է հետևություն անել»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Տիգրան Պետրոսյանը նշեց՝ նախագահական ընտրությունների արդյունքները՝ փողի բաժանման, վարչական ռեսուրսի կիրառման պայմաններում, իրենք չեն ընդունելու։ Արցախում բնակվող և գործունեություն ծավալող քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունն ապօրինի է որակում, ինչպիսին էր, ըստ նրա, նաև առաջին փուլը:

«Մենք ունեցել ենք երկու տարի տևած ապօրինի քարոզարշավ, աններելի և աննկարագրելի կաշառատվությամբ, սովորական դարձած ուժային, վարչական մարմինների բռնաճնշմամբ, և քրեական տարրերի ներգրավմամբ։ Օրինականությանը և պետականությանը հետամուտ ոչ մի քաղաքական գործիչ չի ճանաչել առաջին փուլի վավերականությունը, հետևաբար՝ երկրորդ փուլի օրինականության մասին առհասարակ խոսելն ավելորդ է։ Ինչ այսօր տեղի է ունենում, հակապետական հանցագործություն է»,- ասաց Քանանյանը։

Պատասխանելով ընդդիմադիրների կոշտ քննադատություններին, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարում է՝ նոր ձևավորվելիք իշխանության կառավարման օրոք Արցախն ավելի ուժեղ է լինելու, իսկ այս ընտրությունները ստվերող որևէ գործոն չկա՝ առաջին փուլն անցել, իսկ երկրորդն անցնում է իրական մրցակցության պայմաններում։ Հիշեցրեց՝ մրցակից թեկնածու Մասիս Մայիլյանը բոյկոտի կոչ անելիս բերեց կորոնավիրուսի վտանգը, և ո՛չ թե վարչական ռեսուրսների կիրառումը կամ այլ խնդիրներ։

«Այս ընտրություններն իրենց կարևորությամբ շատ անհրաժեշտ են մեր երկրին։ Ընտրություններն անցել են և՛ առաջին փուլում, և՛ երկրորդ փուլում անցնում են ազատ, կամարտահայտության պայմաններում, դա կարող է վկայել յուրաքանչյուր արցախցի ընտրող։ Ինչ մնում է Տիգրան Պետրոսյանի ու նրա ընկերների հայտարարություններին, մենք դա որակում ենք բացառապես քաղաքական պոպուլիզմ և այն չստացված արդյունքները, որ իրենք ակնկալում էին, հիմա փորձում են այդ կերպ արդարացնել, որը ընդունելի գործելաոճ չէ։ Քաղաքական գործիչը, եթե նա քաղաքական գործիչ է, պետք է ընդունի և՛ հաջողությունները, և՛ անհաջողությունները»,- ասաց Արայիկ Հարությունյանի թիմակիցը։

Արցախում այս ընտրություններով, Ալեքսանդր Քանանյանի գնահատմամբ, փորձում է իշխանության գալ Հայաստանում հեղափոխությունով իշխանությունը լքած Սերժ Սարգսյանի աջակցությունն ունեցող թիմը․ «Մենք գործ ունենք հակահայաստանյան, սերժսարգսյանական հակապետական հեղաշրջման վերջին արարի հետ։ Արցախում սերժսարգսյանական օլիգարխիկ տեղական վարչակազմի վերարտադրությունը մեծապես թուլացնելու է Երևանում ներկայիս կառավարության իշխանական դիրքերը, որովհետև նրանք խաբվում են քրեական օլիգարխիայի ժպիտից։ Չենք ընդունում այս ընտրությունները և նկարվելիք տեղական վարչարարի անուն-ազգանունը, և մենք դիմադրելու ենք»։

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի թիմակից Վահրամ Պողոսյանն աբսուրդ է որակում իրենց քաղաքական թիմը Հայաստանի նախկին ղեկավարին կապելու փորձերը, և այն գնահատականները, թե Արցախում իշխանության են գալիս հեղափոխությունով մերժված գործիչների կողմնակիցները․ «Մենք երբեք որևէ իշխանության կամ իշխանավորի կցորդը չենք եղել, որևէ մեկի հետ չի կարելի ասոցացնել, մենք միշտ ունեցել ենք մեր հստակ քաղաքական գիծը և մեր քաղաքական հետագիծը արտահայտում է մեր գործունեությունը։ Որևէ մեկի հետ կապելն անընդունելի ենք համարում և Արայիկ Հարությունյանը լինելու է այն ինքնուրույն և ինքնիշխան նախագահը, որն ընտրվելու պարագայում կառավարելու է Արցախի Հանրապետությունը»։

Արայիկ Հարությունյա՞նը, թե՞ Մասիս Մայիլյանը կընտրվի Արցախի նախագահ՝ պարզ կդառնա ժամեր անց։ 20։00-ին փակվում են ընտրատեղամասերը և սկսվում է ձայների հաշվարկը։ Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի  103 637  ընտրող։

 

Ռոբերտ Անանյան