Առաջարկվում է երեխայի ծննդյան նպաստը ծնողին տրամադրել միանգամից, ոչ թե մաս-մաս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
Բոլորը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի առաջարկած օրենսդրական փոփոխություններով՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը ծնողներին կտրամադրվի ոչ թե մաս-մաս, այլ միանգամից։

Պատգամավորն ԱԺ այսօրվա նիստում ներկայացրեց «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Միքայել Մելքումյանը նշեց, որ առաջարկվել է նաև երեխայի խնամքի համար նախատեսված ամսական 18 հազարական դրամ գումարը տրամադրել ոչ միայն աշխատող, այլև չաշխատող մայրերին, ինչը, սակայն, հանվել է նախագծից:

«Կառավարությունը պատճառաբանել է, որ իրենք արդեն իսկ նախատեսում են պետական նպաստների օրենքում փոփոխություն անել և հուլիսի 1-ից միայն գյուղաբնակ մայրերի համար կնախատեսվի համապատասխան գումարը ամսական, իսկ քաղաքաբնակների համար՝ ոչ, բայց նաև երկու տարի ժամկետով։ Որպեսզի օրենքը կյանքի կոչվի, մենք գնացել ենք դրան, որ ընդունել ենք։ Բայց Կառավարությունը հայտել է, որ հետագայում նաև քաղաքաբնակ մայրերին կանդրադառնա»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։