Ֆեյսբուքում «լայք» դնելը բռնության կոչ արդարացնելը չէ. Վլադիմիր Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
Բոլորը

Բռնության հրապարակային կոչերն ու դրանց արդարացումը քրեականացնելու դեպքում պետք է ապացուցման և հանցակազմի շեմը հնարավորինս բարձր դրվի։ Նման տեսակետ հայտնեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Ազգային ժողովի նիստում Կառավարության ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ։

«Ինչ վերաբերում է ապացուցման և հանցակազմի շեմին, ժողովուրդ ջան, այո՛, ՀՀ-ում արդարադատություն իրականացնողները, այսինքն՝ դատավրները, հնարավորինս բարձր շեմ պետք է դնեն, որովհետև ոչ բոլոր մտքերն են, որ պետք է ընկնեն այս ձևակերպումների ներքո։ Առաջին էլեմենտը պետք է լինի արարք, խոսք, բռնության կոչեր, և բռնության կոչերը ոչ թե պետք է լինեն անձի նկատմամբ, այլ ուղղված լինեն համապատասխան մարդկային խմբերի դեմ՝ որպես տեսակի դեմ»,- մանրամասնեց պատգամավորը։

Նա անդրադարձավ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հարցադրմանն այն մասին՝ արդյո՞ք ֆեյսբուքում լայք դնելը կհամարվի բռնության կոչի արդարացում:

«Ես հստակ նշեցի՝ արդարացնելը ֆեյսբուքում լայք դնելը չէ կամ որոշակի առումով ինչ-որ շրջապատում հայտարարություններ անելը։ Խոսքը վերաբերում է ակտիվ գործողություններին, որոնց միջոցով դու արդարացնում ես տեղի ունեցածը»,- նշեց Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: