Նախիջևանում ծեծում են բոլոր նրանց, ովքեր դժգոհում են կարանտինային պայմաններից 

Լուրեր

12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
Բոլորը

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ծեծում են բոլոր նրանց, ովքեր դժգոհում են կարանտինային պայմաններից։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ն, որը բողոքներ է ստացել Շարուրի շրջանի N զորամասում կարանտին անցնողներից։

Նրանք պատմել են, որ 15-16 օր գտնվում են կարանտինում, և հիմա իրենց ասել են, որ Բաքու վերադառնալուց հետո կրկին կարանտինում են անցկացնելու։ Լրատվամիջոցին անանուն աղբյուրը հայտնել է, որ խիստ արգելվում է խոսել այնտեղ տիրող կարանտինային պայմանների մասին։

«Մենք սա համեմատում ենք այն ճամբարների հետ, որտեղ Հիտլերը պահում էր հրեաներին։ Ես առողջ էի, երբ եկա այստեղ։ Հիմա հազ ու թուլություն ունեմ։ Այս ամենով ոչ ոք չի հետաքրքվում, բոլորս ապրում ենք նույն տեղում, եթե մեկը հիվանդ է, վարակում է մյուսներին։ Կապ չունի՝ ինչ հիվանդություն ունես, մեզ  պարացետամոլից բացի՝ բան չեն տալիս»,- պատմել է կարանտինում գտնվողներից մեկը։

Մեկ այլ աղբյուրից էլ Meydan TV-ն պարզել է, որ դեռ մարտի 26-27-ին կարանտինում գտնվող զինվորներին տեղափոխել են Բաքու։

«Երբ նրանք եկան Բաքու, վերցրին նրանց անձնագրերն և տարան «Մարզիկների ավան»։ Նաև ասել են, որ Նախիջևանում գտնվելը չի հաշվվում կարանտին, դեռ 14 օր էլ պիտի մնաք այստեղ։ Տեղում էլ կան ոչ միայն ուսանողներ, այլ ընտանիքներով մարդիկ։ Ոչ ոք չկա, որ նորմալ հոգ տանի, վերաբերմունք ցույց տա»,- պատմել են  Meydan TV-ի աղբյուրները։

Ըստ լրատվամիջոցի աղբյուրի՝ նրանք, ովքեր բողոքել են տիրող իրավիճակից, նրանց նկատմամբ ճնշում է գործադրվել։

«Ով պատմել է տեղի խնդիրների մասին, գտնվել է ծեծված ու խոշտանգված։ Մի քանի ուսանողների օրերով պահել են նկուղում ու ծեծել, այդ պատճառով էլ շատերը վախից չեն խոսում։ Մեր վիճակն անտանելի է, դժվար է այսպես ապրել»,- ասել է ադրբեջանական լրատվամիջոցի զրուցակիցը։

Նշենք նաև, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ կարանտինում գտնվում է 1915 մարդ։ Ընդհանուր առմամբ, անցկացվել է 880  թեստ, որի արդյունքում 71 մարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Մի հիվանդ բուժվել ու դուրս է գրվել, մեկը մահացել է, 69 հիվանդ շարունակում է բուժումը։

Էմմա Չոբանյան