Շիկահող արգելոցում առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատման դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Շիկահող պետական արգելոց» ՊՈԱ կազմակերպության և Սյունիքի մարզի Ծավ համայնքի տարածքում անհայտ անձի կողմից առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում և «Շիկահող պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։

2017թ. նոյեմբերի 1-ին Սյունիքի մարզի դատախազությունում ստացվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից կազմված՝ բնապահպանական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և կից հաշվարկը, ըստ որի՝ Կապան-Մեղրի ավտոմայրուղու 37-րդ կմ-ին հարակից անտառամերձ տարածքում ապօրինի հատվել են տարբեր տեսակների և տրամագծերի  ծառեր:

Նշված արձանագրությունն անմիջապես ուղարկվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժին՝ քրեադատավարական կարգով  նյութեր նախապատրաստելու ցուցումով:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Կապան-Մեղրի ավտոմայրուղու 47-րդ կմ-ին հարակից անտառային ֆոնդի տարածքներում՝ ՀՀ ԲՆ «Շիկահող պետական արգելոց» ՊՈԱԿ-ին պատկանող տարածքում, անհայտ անձի կողմից ապօրինի հատվել է 30 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, իսկ Սյունիքի մարզի Ծավ համայնքի վարչական տարածքի համայնքային սեփականության հողատարածքից՝ 7 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, ծառի ճյուղեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝  5.393.466 ՀՀ դրամ վնաս:

Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ապօրինի ծառահատումները կատարվել են «Շիկահող պետական արգելոց» ՊՈԱԿ պահպանության ծառայության աշխատակիցների կողմից՝ արգելոցի և արգելավայրերի ռեժիմները խախտող ցանկացած գործողություն կանխելու, դրանց վերաբերյալ արձանագրություն կազմելու իրենց պարտականությունները պատշաճ չկատարելու, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են անհայտ անձի կողմից առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատման, ինչպես նաև «Շիկահող պետական արգելոց» ՊՈԱԿ պահպանության ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական անփութության հանցակազմի հատկանիշներ՝  ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությանը: