Թրամփն ԱՄՆ անունից դիմել է Կիմ Չեն Ընին՝ լավագույն ապագայի առաջարկով

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդին զգուշացրել է, որ միջուկային զենք ստանալու փորձերը Փհենյանին է՛լ ավելի մեծ սպառնալիքի են ենթարկում. «Քո ղեկավարած երկիրը դրախտ չէ, որը քո պապն է պատկերացրել, այլ դժոխք, սակայն ԱՄՆ-ն պատրաստ է լավագույն ապագա տանող ճանապարհ առաջարկել»,- Կիմ Չեն Ընին դիեմլով ասել է Թրամփը:  

«Ես այստեղ՝ այս թերակղզի եմ ժամանել, որպեսզի ուղերձն ուղղակիորեն հասցնեմ բռնապետական Հյուսիսային Կորեայի առաջնորդին: Սպառազինությունը, որը դու փորձում ես ստանալ, քեզ համար մեծ անվտանգություն չի ապահովի, այն քո ռեժիմը մեծ սպառնալիքի տակ է դնում: Քո յուրաքանչյուր քայլը, որ նախաձեռնում ես այս մութ ճանապարհին,  սաստկացնում է այն, ինչին հակազդում ես»,- ria.ru-ի փոխանցմամբ ասել է ԱՄՆ նախագահը՝ ելույթ ունենալով Հարավային Կորեայի խորհրդարանում:

«Հյուսիսային Կորեան դրախտ չէ, որը ցանկանում էր կառուցել քո պապը՝ Կիմ Իր Սենը, սա դժոխք է, որին ոչ մի մարդ արժանի չէ»,- ասել է Թրամփը: 

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, «չնայած քո կատարած յուրաքանչյուր հանցագործությանը, պատրաստ է առաջարկել ավելի լավ ապագա տանող ճանապարհը, սակայն սա հնարավոր է միայն ագրեսիայից ու միջուկային ծրագրից հրաժարվելու, վերջնական և հաստատուն ապանուկլեինացման պայմանի դեպքում»: