Արցախում արգելվեցին գործադուլները, հավաքները, 20 և ավելի անձանց մասնակցությամբ միջոցառումներ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Ժամը 22։00-ից Արցախում ուժի մեջ կմտնի Արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը։ Ստեղծվել է պարետատուն, և պարետ է նշանակվել պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Ի թիվս այլ սահմանափակումների՝ արգելքներ են սահմանվում նաև հավաքների, հանրային միջոցառումների իրականացման նկատմամբ։

Այսպես, Արցախի ամբողջ տարածքում արգելվում է գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը: Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը, բացառությամբ՝ Պարետի որոշմամբ սահմանված դեպքերի:

Պարետ Գրիգորի Մարտիրոսյանի որոշմամբ՝ արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները, ժամանցային միջոցառումները, տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան, հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները։

Դատելով Արցախի պարետի որոշումից՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արգելքի տակ են հայտնվում, օրինակ, ընդդիմության հանրահավաքները, սակայն չի չեղարկում ապրիլի 14-ի նախագահական ընտրությունը։ Նախորդ քվեարկության ժամանակ, հիշեցնենք, արձանագրվել էին ընտրատեղամասերի առաջ կուտակումներ, հերթեր։