Արցախում ապրիլի 14-ի ընտրությունները չեն չեղարկվում. ինչ է նախատեսում ԱՀ Սահմանադրությունը

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ինչպես հայտնի է, այսօր ստորագրել է հրամանագիր՝ Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության նպատակով արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին:

Դա, սակայն, որևէ կերպ չի խոչընդոտի ապրիլի 14-ին Արցախում նշանակված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության անցկացմանը։

Մասնավորապես, Արցախի Հանրապետության Սահմանադրությունը սահմանում է երեք ռեժիմ՝ Ռազմական դրություն (Հոդված 131), Արտակարգ դրություն (Հոդված 132) և Արտակարգ իրավիճակ (Հոդված 133)։ Նախագահ Բակո Սահակյանը իր համանագրում հղում է անում Սահմանադրության 133 հոդվածին, որի սահմանումը թողնված է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի վրա։

Ըստ Արցախի օրենսդրության՝ արտակարգ իրավիճակ հայտարարելիս համապետական ընտրությունները չեն չեղարկվում։ Սահմանադրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ընտրությունները չեն չեղարկվում նաև Ռազմական դրության ժամանակ. այդ դեպքերն են՝ Արցախի վրա զինված հարձակումը, դրա անմի­ջա­կան վտանգի առկայությունը կամ պատերազմը։

Նշենք նաև, որ Արտակարգ իրավիճակի հրամանագիրը Արցախում ուժի մեջ կմտնի ժամը 22։00-ից։

Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն: Պարետ է նշանակվել Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Պարետատան կազմում ընդգրկվել են պետական տարբեր մարմինների ղեկավարները: Հրամանագրով սահմանվել են նաև արտակարգ իրավիճակի ժամանակ իրականացվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերն ու միջոցները: