ԲՀԿ-ն շրջանառության մեջ կդնի առավել տուժած տնտեսության ոլորտների ձեռնարկությունների հարկային արձակուրդի մասին օրինագիծը. Միքայել Մելքումյան

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

ՀՆԱ աճի գրանցման դեպքում օրավարձով աշխատողների ստեղծած արդյունքը կա, իսկ նրանց աջակցելու ցանկություն չկա՞: Facebook-ում նման հարցադրմամբ գրառում է արել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Այսօր բոլորս ապրում ենք դժվարին օրեր։ Իհարկե, համոզված ենք, որ հաղթահարելու ենք այս դժվարությունները։ Կարևորը՝ չկորցնենք հավատը վաղվա լավ օրվա նկատմամբ։

Դրա հետ միասին կան որոշ դժվար լուծվող խնդիրներ, որոնց հետ կապված ես, որպես տնտեսագետ, կցանկանայի Ձեզ հետ կիսվել մտքերով։

Այսպես, ակնհայտ է, որ աշխարհում սպասվում է տնտեսության ռեցեսիա (կտրուկ անկում կամ կրճատում)։ Դրա մասին հայտարարում են Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), Համաշխարհային բանկը և այլ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ։

Խնդիրը անկման չափի, այսինքն՝ նաև դրա հետևանքների մեջ է։ Հետևանքներ ո’չ միայն տնտեսական, այլև՝ սոցիալական, հոգեբանական։ Ավելանալու է աղքատության մակարդակը, գործազրկությունը և այլն։

Պարզ է, որ սպառման մակարդակը նաև մեր հանրապետությունում է կրճատվելու։ Իսկ քանի որ մենք առավելապես սպառող, քան կուտակող պետություն ենք եղել, ուստի առանց այդ էլ սոցիալական լրջագույն խնդիրներ ունեցող երկրում ճգնաժամի հարվածը ավելի ուժգին կարող է լինել։ Դա նշանակում է, որ սպառման ծավալի կրճատմանը զուգահեռ կնվազի նաև առաջարկը, այսինքն՝ արտադրության և առևտրի ծավալները։ Սա՝ ներքին շուկայում։

Ուստի անհրաժեշտ է դանդաղեցնել սպառման մակարդակի կրճատումը մի կողմից, և մյուս կողմից՝ խթանել տեղական արտադրությունը և օգտագործել արտահանման բոլոր հնարավորությունները։

Այսպիսով, պետք է սոցիալական հարցերի լուծումը չհակադրել ձեռնարկատիրության խթանման խնդրին։

Եվ երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ասում է, որ պետք է դրամական փոխհատուցում տալ նաև չգրանցված օրավարձով աշխատողներին, դա նշանակում է, որ մենք չենք կարող թույլ տալ, որ մեր հայրենակիցներն ունենան տարրական սննդի կամ դեղամիջոցների ձեռքբերման խնդիր։

Այո, այդ ինչպե՞ս է լինում, որ պետական բոլոր կառույցները խոսում են մեր պետության Համախառն ներքի արդյունքի (ՀՆԱ) մակարդակի և նրա աճի մասին, որտեղ ներառված է պաշտոնապես նաև այդ չգրանցված աշխատողների կողմից ստեղծված արդյունքը (կառույցներ, շենքեր, շինություններ, գյուղատնտեսական արտադրանք, ապրանքներ և ծառայություններ, և այլն), իսկ ահա, երբ հասել է նեղ օրերին նրանց աջակցելու ժամանակը, կարծես թե հրաժարվում ենք։

Չի կարելի։ Նաև օրավարձով աշխատող մեր հայրենակիցներն են շենացնում, ստեղծում մեր նոր պետությունը։

Մենք կառավարությանն առաջարկել ենք գործիքակազմ, թե ինչպես պետք է նույնականացնել մեր հայրենակիցների աշխատանքային գործունեությունը։ Դրա համար գործում է նույնիսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թ. համապատասխան որոշումը։ Մարդիկ գործատուների հետ ունեցել են համապատասխան հաղորդագրություններ, լուսանկարներ, թիմային են աշխատել, և այլն։ Ի վերջո, այդ մարդիկ գրանցված չեն, բայց հո գաղտնի չե՞ն աշխատել։

Օրինակ՝ մեր բոլորի բնակարաններում վերանորոգման տարբեր աշխատանքներ կատարող վարպետը որտե՞ղ պետք է գրանցվեր, կամ տաքսի ծառայության վարորդը, որի գործունեությունը հստակ գրանցվում է տաքսի ծառայության էլեկտրոնային տեղեկատվական համակարգում, բայց լիցենզիա չունի, հիմա գրանցվա՞ծ է, թե չէ։

Իհարկե, Աստված տա՝ մենք շուտ դուրս գանք այս իրավիճակից։ Բայց հստակ գիտակցենք, որ մարդկանց նվազագույն կենսամակարդակի պահպանումը նշանակում է պատվերներ տարբեր ոլորտների ձեռնարկություններին։ Եվ հակառակը։

Վերջում։

Չի կարելի թույլ տալ սպառման մակարդակի կտրուկ նվազում։ Սպառման կառուցվածքի մեջ որոշ տեղաշարժեր՝ այո, բայց սոցիալական կոլապս՝ ոչ։

Երկուշաբթի օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շրջանառության մեջ կդնի առավել տուժած տնտեսության ոլորտների ձեռնարկությունների հարկային արձակուրդների մասին օրենքի նախագիծը, և ոչ միայն»,- գրել է Միքայել Մելքումյանը։