Գեղարքունիքում վարակված առաջին քաղաքացին 34-ամյա կին է՝ Աստղաձոր համայնքից

Լուրեր

13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
Բոլորը

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակված քաղաքացին Աստղաձոր համայնքի բնակիչ է՝ 34-ամյա կին: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Մարտունու ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը։

Պացիենտը թոքաբորբ է ունեցել, 8 օր բուժում է ստացել Մարտունու ԲԿ-ում։

«Եկել է մեզ մոտ, մենք ինչ-որ պետք է, բուժել ենք, երբ խնդիրներ է ունեցել, ուղարկել ենք Երևան։ Այո՛, թոքաբորբ է ունեցել։ Բայց մենք շատ թոքաբորբով հիվանդներ ենք ունեցել, դեկտեմբերից թոքաբորբ ենք բուժել ու մի հատ չի եղել, հարյուրավոր հիվանդներ են եղել»,- նշեց հիվանդանոցի տնօրենը։

Հարցին՝ արդյո՞ք կորոնավիրուսի կասկածով է պացիենտն ուղարկվել Երևան, ԲԿ-ի տնօրենը պատասխանեց. «Ո՛չ: Երիկամի հետ կապված խնդիր է եղել, ուղարկել ենք Երևան, թեստավորել են, պարզվել է՝ կորոնավիրուս ունի»։

Անդրանիկ Հարությունյանի խոսքով՝ հիվանդանոցի բոլոր աշխատակիցները պաշտպանված են եղել համապատասխան արտահագուստով. «Ովքեր անմիջական շփում են ունեցել, մեկուսացվել են, 4 հոգի։ Թեստերի կարիք առայժմ չկա»:

Նա ընդգծեց, որ հիվանդանոցը շարունակում է իր աշխատանքը, ինչպես նախկինում։

Անժելա Պողոսյան