Պաշտպանի աշխատակազմն առաջարկում է հեռուստախաղերը հեռարձակել միայն գիշերային ժամերին

Լուրեր

10.09.2026 | 14:02
Գագիկ Խաչատրյանին դարձյալ պատգարակով դատարան էին բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 13:50
Հորդանանի ռազմաբազայի վրա Իրանի հարվածների հետևանքով մի շարք ամերիկյան կործանիչներ են վնասվել․ CBS News
10.09.2026 | 13:43
Քանդում են Շինարարների փողոցի շուկան. ՈւՂԻՂ
10.09.2026 | 13:40
Մոլերից երկուսում հնարավոր կլինի կենսաչափական անձնագրեր ստանալ․ այն կարժենա 28 հազար 650 դրամ
10.09.2026 | 13:31
Հովիկ Աբրահամյանը դատի է տվել լրատվամիջոցին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
Բոլորը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ՝ հաշվի առնելով Պաշտպանին հասցեագրված բողոքները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հեռուստատեսությամբ հեռարձակվող «Օդից փող» հեռուստախաղին մասնակցելու հետևանքով վնաս կրելուն։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

Բողոքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաև հարակից այլ օրենքներով հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող շահումով խաղերի հեռարձակման` նախագծով առաջարկվող իրավական կարգավորումը բացակայում է, մինչդեռ այդ իրավական բացը գործնականում կարող է դառնալ իրավունքների խախտման պատճառ։

Հետևաբար, Պաշտպանի աշխատակազմն առաջարկում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը փոփոխել այնպես, որ նման խաղերը հեռարձակել հնարավոր լինի միայն գիշերային ժամերին՝ 24։00-ից մինչև 06։00-ը:
 
Դրանից բացի՝ առաջարկվում է սահմանել, որ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով հեռարձակողը պարտավոր է հրապարակել առկա զանգերի ծավալի և միացման հնարավորությունների վերաբերյալ տեղեկություններ, ողջ եթերի ընթացքում տեղյակ պահել զանգի վճարովի լինելու մասին և, դրա հետ մեկտեղ, սակագնի վերաբերյալ հավաստի ինֆորմացիան պետք է լինի տեսանելի կամ լսելի:

Նախագիծը նախատեսում է սահմանել նաև նախազգուշացում անչափահասների մասնակցության արգելքի վերաբերյալ։