Նույն դասացուցակով դասերի կազմակերպումը հաճախ բերում է հավելյալ ծանրաբեռնվածության․ Արտակ Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
01.10.2026 | 10:33
2027-ի բյուջեն՝ 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ․ դեֆիցիտը կկազմի շուրջ 468.2 միլիարդ դրամ
01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Առցանց հանդիպումները նույնացվում են հեռավար կրթության հետ, սակայն հեռավար կրթությունը լայն է եւ կազմակերպվում է այլ մեթոդներով։ Այս մասին այսօր «Հեռավար կրթութության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ դրության պայմաններում» ԱԺ հեռավար լսումների ընթացքում ասաց ԿԳՄՍՆ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը։

«Մենք խորհուրդ ենք տալիս համակցել համաժամանակյա օնլայն մեթոդը այլ մեթոդի հետ, օրինակ՝ ուսուցիչը պետք է կարողանա պլանավորել ոչ թե օրվա դասը, այլ պլանավորում իրականացնել շաբաթական կտրվածքով, առանձնացնել թեմաները, համապատասխան նյութերը եւ փոխանցել որեւէ հարթակով, որն իրենց է հարմար։ Հանձնարարել երեխաներին, որ անցնելու ենք այս թեման, տալ որոշակի հղումներ, ասել՝ գնացեք այս վիդեոդասերը նայեք, ուղարկել եւ շաբաթվա ընթացքում մեկ անգամ ունենալ համաժամանակյա  հանդիպում, տալ հանձնարարություն շաբաթվա համար, պատասխանել հարցերին, իսկ շաբաթվա վերջում անդրադառնալ չյուրացված հարցերին, փակել շաբաթը։ Այդպես դասը կազմակերպելու դեպքում կունենանք արդյունավետության բարձրացում, ռեսուրսների խնայում՝ ժամանակի, կապի միջոցների, ֆիզիկական ծանրաբեռնվածության թուլացում։ Ուսուցիչները եւ աշակերտները ամբողջ օրը չեն անցկացնի համակարգիչների դիմաց»,- նշեց Արտակ Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։