Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը Հերսոնեսում անհատական մեդալներ նվաճեցին
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում (Կրետե) գրոսմայստեր Լեւոն Արոնյանն առաջին խաղատախտակի առջեւ լավագույն արդյունք ցույց տվեց:
Հայաստանցի շախմատիստը 7 հնարավորից վաստակելով 4,5 միավոր՝ ետեւում թողեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին եւ չեխ Դավիթ Նավարային:
Երրորդ խաղատախտակի առջեւ Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, ցույց տվեց երկրորդ արդյունք: Առաջին տեղում ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովն է, երրորդում՝ լեհ Կասպեր Պիորուն: