Նալբանդյան-Նեթանյահու հանդիպումը դիվանագիտական երկկողմ հարաբերությունների ճեղքում կհանդիսանա. Արման Նավասարդյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Իսրայելում հանդիպել է Քնեսեթի նախագահ Յուլիա Էդելշտեյնի հետ: Կարևոր երկխոսություն է եղել այն ուղղությամբ, որ Հայաստանի ու Իսրայելի միջև պետք է սկսել ու զարգացնել երկկողմ հարաբերություններ. այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Նալբանդյանը Իսրայելում անպայմանորեն կհանդիպի  վարչապետ Նեթանյահուի հետ, ու կարծում եմ, որ սա կհանդիսանա դիվանագիտական երկկողմ հարաբերությունների ճեղքում: Եվ այն վրիպումը, որ տեղի է ունեցել վերջին 25 տարիների ընթացքում, կշտկվի»,- նշեց Նավասարդյանը:

 Իսկ քաղաքագետ, Իսրայելի հարցերի փորձագետ, «Նորավանք» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանը նկատեց, որ երկակի իմաստ կա հրավերի հետ կապված, քանի որ հրավիրողը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն է, որը նաև ԱԳ նախարարի պարտականություններն է կատարում:

«Ամեն դեպքում սա թույլ է տալիս ենթադրել, որ հրավերը երկրի ամենաբարձր մակարդակով՝ վարչապետի հրավերով է, քան արտգործնախարարության մակարդակով, ու սա նաև թույլ է տալիս եզրահանգել, որ այն պայմանավորվածություններն ու քննարկումները, որ կարող են լինել պաշտոնական մոտեցումներում և հետկուլիսային շրջանակներում, ըստ էության, շրջադարձ ու որակապես նոր փուլ կարող են բերել հայ-իսրայելական հարաբերություններին»:

 

Մանրամասները՝ տեսանյութում: