Եվրոգոտին դուրս է եկել ճգնաժամից. եվրահանձնակատար

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոգոտին, որ Եվրամիության մաս է կազմում,  դուրս է եկել մի քանի տարի շարունակվող ֆինանսատնտեսական ճգնաժամից: Այդ մասին հայտարարել է տնտեսական ու ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Պյեր Մոսկովիսին, հաղորդում է ria.ru-ն:

«Ճգնաժամն անցյալում է, քանի որ տնտեսական աճ կա»,- ասել է նա եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների խորհրդից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

ԵՄ վիճակագրական ծառայության տվյալներով՝ եվրոգոտու բոլոր երկրները, Հունաստանից բացի, տնտեսական աճ են գրանցել 2016 թվականին: 2017 և 2018 թվականներին Եվրահանձնաժողովն արժութային միության բոլոր պետություններում տնտեսական աճ է ակնկալում: Թեև գործազրկությունը ողջ եվրոգոտու կտրվածքով բարձր ցուցանիշներ է գրանցել՝ մոտ 9 %, սակայն կրճատում է ակնկալվում:

Եվրոպական կայունության մեխանիզմի (ESM) ղեկավար Կլաուս Ռեգլինգը կարծում էր՝ Ֆինանսատնտեսական խոր ճգնաժամը, որ վերջին տասը տարում ապրեց Եվրամիությունը, կարող էր վերջ դնել եվրոպական միասնական արժույթին՝ եվրոյին: Այժմ Ռեգլինգը նույնպես ճգնաժամն անցյալում է համարում: