Նախարարը Գեղարքունիքի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր։
 
Նախարարի ուշադրության կենտրոնում էին մարզի ճանապարհաշինական ծրագրերը։
 
Ծովակ, Լճաշեն, Մաքենիս, Ախպրաձոր գյուղական համայնքները կապող համայնքային նշանակության ճանապարհը տարիներ շարունակ անանցանելի էր։
 
Նախարարի նախորդ այցի ընթացքում, բարձրաձայնելով խնդիրը, այս համայնքների ղեկավարները խնդրել էին լուծումներ գտնել։ Ճանապարհը ներառված չէր 2017թ. ճանապարհաշինական ծրագրերում և հիմնանորոգման հնարավորություններ չկային։
 
Որպես ժամանակավոր այլընտրանքային լուծում՝ որոշվեց կիրառել ճանապարհի վերականգնման ավազակոպճային եղանակը։
 
11,6 կմ երկարությամբ ճանապարհահատվածը հարթեցվել է Սևանի մայրուղու հիմնանորոգման ընթացքում հանված հին ասֆալտի աղացած խառնուրդով և դարձել երթևեկելի։ Աշխատանքներն իր միջոցներով իրականացրել է «Կապավոր» շինարարական ընկերությունը։
 
Համայնքների ղեկավարներն ու բնակիչները գոհ են կատարված աշխատանքից, քանի որ հիմա արդեն կարող են գյուղմթերքը տանել վաճառքի, ինչի հնարավորությունը մինչ այդ չկար։
 
«Այսօր «Գազել»-ները բարձրանում, գյուղից բնամթերք են վերցնում։ Իսկ նախկինում բնամթերքը պետք է մեր ունեցած տեխնիկայով իջեցնեինք մայրուղու մոտ, որպեսզի կարողանայինք հանձնել»,- նշեց Մաքենիս համայնքի ղեկավար Հարություն Մանուկյանը:
 
«7-րդ դարի Մաքենաց եկեղեցի ունենք, որը լավ զբոսաշրջային գոտի է։ Մարդիկ գալիս էին և, ճանապարհը վատ վիճակում տեսնելով, չէին ուզում անցնել, որովհետև անանցանելի էր։ Այսօր արդեն բարեկարգ վիճակում է։ Ճիշտ է, ժամանակավոր է, բայց նման ճանապարհ չենք ունեցել»,- ասաց Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը:
 
Կատարված աշխատանքի մասին իրենց գոհունակությունը հայտնեցին նաև վարորդները:
 
Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ համայնքները Մարտունի  քաղաքին  կապող հիմնական ավտոճանապարհի հիմնանորոգումն արդեն ավարտված է։
«Կապավոր» շինարարական ընկերության ղեկավարը նախարարին ներկայացրեց կատարված աշխատանքները. 10,5 կմ երկարությամբ ճանապարհն ամբողջությամբ վերակառուցվել է: Վերականգնվել է հողային պաստառը, կատարվել են ջրահեռացման համակարգի նորոգման, մայթերի կառուցման, կողնակների ամրացման, ճանապարհի կահավորման աշխատանքներ:
 
Հիմնանորոգվում է նաև մարզի  Երանոս – Վարդաձոր – Ձորագյուղ – Ծակքար  համայնքները շրջկենտրոնին կապող մոտ 7, 3 կմ երկարությամբ ճանապարհը։
 
Այստեղ ավարտվել են ջրահեռացման  համակարգի, արհեստական կառուցվածքների, կողնակների, մայթերի և երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկի վերականգնման, նաև գծանշման, ճանապարհային  նշանների և մետաղական արգելափակոցների տեղադրման աշխատանքները։ Սակայն պայմանագրով նախատեսված ժամկետում՝ սեպտեմբերի 16-ին, ճանապարհը դեռևս շահագործման չի հանձնվել։ Շինարարները որպես արդարացում տարաբնույթ պատճառաբանություններ են բերում, թե ջրագծի վերանորոգման պատճառով արդեն նորոգված ասֆալտն է քանդվել, եղանակն է վատ եղել, և այլն։
 
Սակայն, անկախ ամեն ինչից, ժամկետի խախտման համար շինարարը ստիպված կլինի պայմանագրով  նախատեսված  տույժերը  վճարել։
 
Ներկայում շարունակվում են այս ճանապարհահատվածի հարակից փողոցների ջրահեռացման համակարգի վերականգնման, ասֆալտապատման և  քարե շարվածքով պատերի կառուցման  աշխատանքները:
 
Նախարարը կապալառու շինարարական կազմակերպությանը հանձնարարեց արագացնել տեմպերն ու մինչև նոյեմբերի 15-ն ամբողջությամբ ավարտել շինարարական աշխատանքները։
 
Այլ մանրամասներ՝ տեսանյութում…