Շտապօգնությունը թոքաբորբով հիվանդին տարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ չեն ընդունել, մինչ տեղափոխել են «Էրեբունի»՝ մահացել է

Լուրեր

02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
Բոլորը

Այս գիշեր ցավալի դեպք է տեղի ունեցել: Աբովյանի բժշկական կենտրոնից Երևան տեղափոխված 47 տարեկան քաղաքացին ճանապարհին մահացել է: Factor.am-ի տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանը:

Նա ասաց, որ քաղաքացին թոքաբորբ է ունեցել, իրենք ընդունել են գիշերը և մի քանի ժամ անց տեղափոխել են Երևան:

«Ծանր թոքաբորբ է ունեցել, որը հաստատվել է ռենտգենով: Հետազոտություններով պարզվել է, որ ունի նաև պոլիօրգանային անբավարարություն։ Ծանր վիճակից կարգավորվել է ու տեղափոխվել Երևան: Գիտակցության խնդիր է ունեցել»,- մանրամասնեց ԲԿ տնօրենը։

Նրա փոխանցմամբ՝ հիվանդին շտապօգնությունը տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, բայց չեն ընդունել, քանի որ քաղաքացու մոտ կորոնավիրուս հաստատված չի եղել:

Հիշեցնենք, որ Կառավարության վերջին նիստի ժամանակ հայտարարվեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է և բուժում է միայն կորոնավիրուսով վարակվածներին:

«Տարել են այնտեղ, քանի որ այդ հիվանդանոցում ընդունում են միայն կորոնավիրուսով հաստատված դեպքերը, տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ և վատ վիճակով պայմանավորված՝ մահացել է»,- ասաց նա:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն էլ Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ շտապօգնությունը նախապես կապ չի հաստատել հիվանդանոցի հետ՝ մինչ քաղաքացուն տեղափոխելը. «Առանց զանգելու, ճշտելու՝ շտապօգնությունը բերել է մեզ մոտ, բայց քանի որ հաստատված կորոնավիրուս չի եղել, չեն ընդունել, որովհետև հրահանգված է ընդունել միայն նրանց»:

Factor.am-ը Աբովյանի ԲԿ-ի տնօրեն Վարդան Մանուկյանից հետաքրքրվեց՝ ինչու՞ են թոքաբորբով հիվանդին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», երբ այն ընդունում է բացառապես կորոնավիրուսով վարակվածներին:

«Ընդհանուր վիճակով և ծանրությամբ պայմանավորված՝ ավելի մոտիկ կլինիկա են տարել, բայց, փաստորեն, կլինիկան պատրաստ է եղել միայն հաստատված դեպքերն ընդունելու»,- պարզաբանեց նա:

Վարդան Մանուկյանն ասաց, որ քաղաքացու մոտ կորոնավիրուս հաստատված չի եղել: Նա այս գիշեր է դիմել Աբովյանի ԲԿ, մի քանի ժամ անց որոշել են տեղափոխել Երևան, իսկ մինչ այս՝ մի քանի օր տանը բուժվել է՝ ընտանեկան բժշկի կողմից տրված ցուցումների համաձայն: Այնուհետ քաղաքացուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ժամը 04:00-ի հատվածում տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Սակայն ԲԿ-ի ընդունարանում արձանագրվել է քաղաքացու կլինիկական մահը:

«Քաղաքացուն բերել են, և նա միանգամից ընդունարանում մահացել է, մենք չենք հասցրել բուժօգնություն ցույց տալ: Չեմ կարող ասել, թե ինչ խնդիրներ է ունեցել, քանի որ ուղարկել ենք դատաբժշկական դիահերձման»,- ասաց «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը:

Նարեկ Կիրակոսյան