Մալիշկա գյուղում տղամարդը սպանել է իր հարևանին, ապա կախել նրան՝ ինքնասպանության նմանակում ստեղծելու համար

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են Մալիշկա գյուղի բնակիչ Վազգեն Սարգսյանի մահվան իրական հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ սպանության համար մեղադրանք է առաջադրվել հարևանին:

2017 թվականի հուլիսի 12-ին ահազանգ էր ստացվել Մալիշկա գյուղի բնակիչ Վազգեն Սարգսյանի ինքնասպանություն գործելու մասին. նույն օրը՝ ժամը 17։05-ի սահմաններում, կինը նրա դին հայտնաբերել էր իրենց տան նկուղի առաստաղին ամրացված մետաղյա կեռից կախված։

Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։ Ստացված թիվ 035 եզրակացությամբ հերքվել էր ինքնասպանության վարկածը։ Ըստ փորձագետների՝ մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից, պարանոցի օրգանների սեղմման արդյունքում, իսկ պարանոցի վերին երրորդականի մագաղաթանման ճմլման ակոսն առաջացել է օղի ներգործությամբ և ունի հետմահու ծագում, այսինքն՝ Վ.Սարգսյանի մահը հետևանք է նրա նկատմամբ կիրառված բռնության:

Մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը Վ.Սարգսյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հարևանի հետ, որի ժամանակ էլ խեղդամահ է արվել։

Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հուլիսի 12-ի վաղ առավոտյան՝  ժամը 06:47-ից 9:30-ն ընկած ժամանակահատվածում, կենցաղային հարցերի շուրջ հարևանները վիճաբանել են տուժողի տան բակում, որի ընթացքում հարևանը քաշքշել ու հարվածել է նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո, օղի միջոցով խեղդելու եղանակով սպանել: Այնուհետև՝ սպանությունը քողարկելու նպատակով  ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Վ.Սարգսյանի դիակը տեղափոխել է վերջինիս տան նկուղ, որտեղ մեկ այլ օղով կախել է նկուղի առաստաղին ամրացված մետաղյա կեռից՝ ինքնասպանության նմանակում ստեղծելու համար:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: