ԼՀԿ պատգամավորը բացատրություն է պահանջում կառավարությունից․ «Իմ քայլից» մեղադրում են «ամոթալի պոպուլիզմի» մեջ

Լուրեր

04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:26
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
Բոլորը

Քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու մասին խորհրդարանում դժվարությամբ ընդունված վիճահարույց նախագիծը չի կարող կյանքի կոչվել այս պահին՝ տեխնիկապես անհնար է։ Հայտարարում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը։ Նա գրավոր հարցմամբ դիմել է բջջային կապի երեք օպերատորներ «Վիվասել», «Յուքոմ» և «Բիլայն» ընկերություններին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել բջջայինի կամ սմարթֆոնի հստակ տեղը 3D (X,Y,Z) հարթությունում։ Պատգամավորը նաև հարցրել է, թե օրինակ՝ 15 հարկանի բազմաբնակարան շենքի 2-րդ, 5-րդ և 14-րդ հարկերի բնակիչների տեղորոշումը ինչպե՞ս է հնարավոր իրականացնել: Արդյոք բոլոր բնակիչները պետք է տեղորոշվեն X,Y,Z հարթությունում, թե՞ միայն X,Y- ում:

«Ընկերությունների պատասխաններից հստակ երևում է, որ չեն կարող իրականացնել տեղորոշումը կամ հնարավոր չէ հստակ տեղորոշել՝ շեղումը 20-ից 100մ է։ Փաստորեն կառավարության կողմից բերված նախագիծը չի կարող լուծել այն խնդիրը ինչի համար նախատեսված էր։ Ուստի կառավարությունը պետք է բացատրություն տա, թե ինչու այս օրենքը բերեց և ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է իրագործել»,- եզրակացրել է Արմեն Եղիազարյանը։

Ընդդիմադիր պատգամավորին կոշտ գնահատականներով է արձագանքել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, գործընկերոջ արարքը «ամոթալի պոպուլիզմ» որակելով․ «Մարդկանց տեղորոշումը 100մ շեղմամբ, այսինքն՝ ոչ լիակատար ճշգրիտ պարզելը, ինչը պնդել են օպերատորները, «Լուսավոր Հայաստանը» ներկայացնում է որպես բացահայտում ու եզրակացնում է, որ մեր կողմից ընդունված օրենսդրական փաթեթը այլ նպատակի է ծառայում։ Բայց եթե նրանք այսքան անտաղանդ պոպուլիստ չլինեին, թերևս կհիշեին՝ այն մասին, որ հեռախոսով տեղորոշումը հնարավոր է միայն 100-150 մետր շեղմամբ, ԱԺ ամբիոնից հայտնի նիստի ժամանակ խոսվել է տասնյակ անգամներ, և հենց սա է եղել գլխավոր հիմնավորումն այն բանի, թե ինչու է անհրաժեշտ նաև ֆիքսել հեռախոսազանգերի փաստը (ոչ բովանդակությունը), քանի որ միայն մոտավոր տեղորոշման և հեռախոսազանգի փաստի համակցումն է, որ կարող է հանգեցնել պոտենցիալ կոնտակտավորի հայտնաբերմանը։ Անհարմար բան ստացվեց, իրոք»,- գրառման վերջում հեգնում է Ռուբեն Ռուբինյանը։

Արմեն եղիազարյանի պահանջին՝ «կառավարությունը պետք է բացատրություն տա, թե ինչու այս օրենքը բերեց և ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է իրագործել», արձագանքել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Վահագն Թևոսյանը՝ պնդելով, որ թեև իր գործընկերը «հրաշալի գործ է արել, բայց սխալ եզրահանգումով»։ Թևոսյանը հիմնավորում է․

«Հեռախոսազանգերի ֆիքսումը հենց այդ նպատակը ունի՝ եթե X և Y մարդիկ միևնույն վայրում են տեղորոշվում, բայց միևնույն ժամանակ նաև կոնտակտի մեջ են սովորաբար (զանգում և sms են գրում), հավանականությունը մեծ է, որ նրանք շփվել են (ոչ թե տարբեր հարկերում են եղել, այլ նույն բնակարանում), սերտ կոնտակտի մեջ են եղել (ոչ թե լայն փողոցի տարբեր մայթերով են քայլել, այլ կողք կողքի)»:

Factor.am-ի հետ զրույցում Արմեն Եղիազարյանն ասաց՝ հիմա էլ ինքը մնում է այն կարծիքին, որ տեղաշարժը բացահայտող նախագիծը չի կարող լուծել ի սկզբանե իր առաջ դրած խնդիրները, միայն՝ ամիսներ անց դա հնարավոր կլինի ապահովել։

«Երեք օպերատոր ունենք, և երեքն էլ ասում են, որ հստակ տեղորոշել  հնարավոր չի՝ այստեղ չկան սարքավորումներ, որոնք կարող են իրականացնել այդ տեղորոշումը։ Ես նաև խոսել եմ արտերկրի մասնագետների հետ, որոնք ասել են՝ նման տեղորոշման համար պետք են հատուկ սարքավորումներ։ Մեծ գումարների մասին է խոսքը։ Եվ երրորդ ամենակարևորը՝ ինչքա՞ն ժամանակում է հնարավոր իրականացնել այդ ծրագրային և տեխնիկական ապահովումը, որպեսզի իրականացվի։ Լավագույն տարբերակում առնվազն երկու ամիս պետք կլիներ, որպեսզի տեխնիկական սարքերը տեղադրվեին և ծրագրային ապահովում լիներ։ Այսօր դա շատ ավելի երկար կլինի։ Իրենք վաղը դա չեն կարողանալու անել։ Այսինքն՝ ինքը շատ հեղհեղուկ և անորոշ նախագիծ է, որն ընդունել են ու որևիցե քայլ չեն իրականացրել։ Ես համոզված եմ, որ ամիսներ շարունակ չի կարող տեղաշարժ լինել այս առումով։ Այսինքն՝ օրենքը ուշացած է՝ երկու երեք ամսից իմաստ չի ունենալու, և բյուջեի վրա բեռ է նստելու»։

Ըստ Արմեն Եղիազարյանի՝ իշխանությունը պետք է խորհրդակցեր ոչ միայն ՏՏ ոլորտի, այլ նաև հեռահաղորդակցության հատվածի մասնագետների հետ։ ԼՀԿ-ի պատգամավորին ներկայացրինք գործընկերների դիտարկումը՝ հեռախոսազանգերի ֆիքսումն ու մոտավոր տեղորոշման փաստի համակցումն է, որ կարող է հանգեցնել պոտենցիալ կոնտակտավորի հայտնաբերմանը, ինչին ի պատասխան նա կրկին պնդեց՝ այս օրենքը կարող է իրականության մեջ կիրառվել միայն ամիսներ անց, երբ տեխնիկական հագեցումներն իրականացվեն․

«Ես հարց եմ տվել տեղորոշման հետ կապված, երեք պորվայդերներն էլ խոսք անգամ չեն նշել, որ զանգի հետ համակցելով կարելի է տեղորոշել։ Ես հարց եմ տվել՝ ինչ միջոցով է հնարավոր տեղորոշում անել, թող տան տեխնիկական եզրակացություն, տեխնիկական հիմնավորում։ Որտե՞ղ են դրանք։ Ես ուղիղ հարցեր եմ տվել, չկան այդ պատասխանները»։ Իսկ իր քաղաքական ուժի հասցեին Ռուբեն Ռուբինյանի գնահատականներին Արմեն Եղրազարյանը հակադարձում է․ «Պոպուլիզմը ո՞րն է, ես չեմ հասկանում։ Դրանք ոչ թե իմ եզրահանգումներն են, այլ՝ օպերատորների։ Իրենք են մանիպուլյացիա անում»։

Հիշեցնենք, որ շուրջ երկու օր է՝ ուժի մեջ են մտել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում կատարված լրացումները։ Մարդկանց տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու նախագիծը, որի նպատակն ըստ հեղինակների, պարզելն է կորոնավիրուսով վարակվածների շրջանակը, խստագույնս քննադատել էր ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխանական «Իմ քայլը» խմբակցության առանձին պատգամավորներ, նշել՝ սա ոչ արդյունավետ գործիք է կորոնավիրուսի դեմ պայքարում։

 

Ռոբերտ Անանյան