«Ֆրանսիան Հայաստանի ու աշխարհի բոլոր կողմերում ապրող հայերի անկեղծ  բարեկամն է». Մակրոնի նամակը Արամ Ա կաթողիկոսին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը նամակ  է ստացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից. տեղեկացնում է armenianorthodoxchurch.org-ն:

Պրն. Նախագահը առաջին հերթին վստահեցնում է, որ Ֆրանսիան «միջազգային իր դաշնակիցների հետ պիտի շարունակի աշխատել խաղաղության և ապահովության ուղղությամբ, հատկապես՝ Միջին Արևելքում՝ պահպանելով  ազգային ու կրոնական զանազանությունն ու ինքնությունը։ Ֆրանսիան նաև շարունակելու է պայքարել ծայրահեղության դեմ՝ պաշտպանելով բռնության զոհ դարձած համայնքները»։

Ֆրանսայի նախագահը նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը.  «Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց Միջին Արևելքը տակավին ապրում է բռնության ու բռնակալության մթնոլորտի մեջ: Ֆրանսիան հավատարիմ  մնալով իր դիրքորոշմանը, շարունակելու է շեշտել ճշմարտության ու հավաքական հիշողության պահպանման կարևորությունն աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում: Ֆրանսիան, որ Հայաստանի ու աշխարհի բոլոր կողմերում ապրող հայերի անկեղծ  բարեկամն է,  լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին՝ հօգուտ շրջանի բոլոր ժողովուրդների»։