Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր
Հայ հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, հաջողությամբ հանդես գալով հեծանվավազքի աշխարհի գավաթի խաղարկությունում, դարձել է առաջնության սկրեչ մրցաձևի արծաթե մեդալակիր:
Գավաթի խաղարկությունն անցկացվել է Վարշավայում: Էդգար Ստեփանյանի նվաճած արծաթե մեդալը անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին մեդալն է հեծանվասպորտի աշխարհի գավաթի խաղարկությունում: