ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը կոչ է արել դադարեցրել Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը․ ANCA

Լուրեր

18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը կոչ է արել անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը՝ Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի շարունակական գրոհների պատճառով: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) պաշտոնական կայքից։

Փալոնը հորդորել է կառուցողական մոտեցում ցուցաբերել ՝ ուղղված Արցախի և Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի դադարեցմանը՝ կասեցնելով Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը, խստացնելով Բաքվին տրամադրվող «սահմանային ծառայությունների» օգնության վերահսկողությունը և ավելացնելով Հայաստանին տրվող ռազմական օգնության չափը։

«Միացյալ Նահանգները պետք է անհապաղ դադարեցնի Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը այնքան ժամանակ, մինչև տեղի կառավարությունը կդադարեցնի հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ, կհամաձայնի տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ լուծմանը և կապացուցի, որ դադարեցրել է մարդու իրավունքների ոտնահարումը»,- հայտարարել է կոնգրեսականը։

Նրա խոսքով՝ պետք է ձգտել ավելի աջակցող ազդակ ուղարկել տարածաշրջանային այն գործընկերներին, որոնք, ինչպես Հայաստանը, ապրում են ժողովրդավարական փոխակերպումներ, ուժեղացնելով երկրների միջև ռազմավարական համագործակցությունը:

Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համփարյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականին ՝ այն աշխատանքի համար, որը նա տանում է ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը դադարեցնելու հարցում։ Ըստ նրա՝ ռազմական օգնությունը միայն հզորացրել և ոգևորել է Ադրբեջանին ՝ խթանելու Հայաստանի և Արցախի դեմ տարվող ագրեսիան:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կայքում նշվում է նաև ադրբեջանական կողմի՝ մարտի 30-ին ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի մասին, ինչի ընթացքում հակառակորդը կրակահերթ էր բացել Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հոդվածում նշվում է նաև Բաղանիս և Ոսկեվան գյուղերի թիրախավորումը, ինչի հետևանքով Ոսկեվանում դպրոցահասակ երեխան վիրավորում էր ստացել:

 

Նելլի Մելքոնյան