Կորոնավիրուսի ամենաշատ հաստատված դեպքերը Արարատի մարզում են․ Արտաշատի հիվանդանոցը սպասարկում է միայն վարակակիրներին

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կորոնավիրուսի համաճարակը տարածվում է նաև Հայաստանի մի շարք մարզերում։ Այսօր դեռևս չեն հրապարակվել մարզային տվյալները, սակայն երեկվա դրությամբ վարակակիրների թվով առաջատարը Արարատի մարզն էր՝ 113 դեպք։ Երկրորդ տեղում Կոտայքի մարզն է 88 դեպքով։ Ամենաապահով մարզը Գեղարքունիքի մարզն է, որտեղ կորոնավիրուսի վարակման դեպքեր չեն գրանցվել

Ինչևէ, անդրադառնալով Արարատի մարզի դեպքերին, նշենք, որ այստեղ վարակակիրները մեծ թիվ են կազմում, քանի որ ինչպես փոխանցել էր մարզպետ Գարիկ Սարգսյանը, վարակի օջախ համարվող հայտնի արտադրամասը մարզին մոտ է գտնվում։ Նշենք, որ Արարատի մարզի տարբեր համայնքներից այնտեղ աշխատողներ են եղել, ինչն  էլ դարձել է մարզում վարակի տարածման պատճառ։

Մարզպետը, ի դեպ, իր խոսքում գաղտնազերծել էր, թե որ արտադրամասի մասին է խոսքը․ «Ջրաշեն համայնքնում նույնպես ունենք թվով 6 հաստատված դեպք, որոնք նույնպես կապված են «Սարտեքս»ընկերության աշխատակիցների հետ, քանի որ Ջրաշենից նույնպես ունեինք աշխատակիցներ այդ արտադրամասում»,- նշել էր նա։

Հավելենք, որ «Սարտեքսը» հայ-իտալական կարի արտադրամաս է, ունի շուրջ 400 աշխատակից։

Կորոնավիրուսի համաճարակի տարածման պատճառով մարզում գտնվող Արտաշատի հիվանդանոցը այս օրերին սպասարկելու է միայն կորոնավիրուսով վարակված անձանց։ Այս մասին հայտարարություն է տարածվել, որտեղ ասվում է․ «Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի: Այսուհետ այստեղ կտեղափոխվեն կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներ։ Վերջիններիս կենտրոնում կցուցաբերվի հիվանդանոցային բուժօգնություն»։

Նշենք, սակայն, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում այստեղ չի իրականացվի։

Բացի այս, վարակի տարածում կա նաև մարզի Բուրաստան համայնքում։ Մարզպետը երեկ նշել էր, որ մեկ անձի մոտ դրական պատասխան կա,  ևս մի քանի բնակչի թեստերի պատասխաններին են սպասում: «Սպասում ենք թեստի պատասխաններին, և այնտեղ հնարավոր է՝ շատանան, քանի որ Բուրաստանում ունենք կոնտակտավոր, որը մասնակցել է Արտաշատում մահվան տարելիցի միջոցառման, որտեղ Դալար համայնքից ունեցել ենք արդեն հաստատված վիրուսակիր, ում հետ շփում է եղել, և կարող է այդ միջոցառման ընթացքում բոլոր ներկաների մոտ հաստատվի առաջիկա ժամերին: Այդ շրջանակը պարզված է»,- ասել էր Գարիկ Սարգսյանը։

Հավելենք, որ այսօր արդեն հաստատված դեպքերի թիվը կազմում է 571, մինչդեռ ուղիղ մեկ ամիս առաջ այդ թիվը 1 էր։ Այսօրվա տվյալներով վարակակիրների թիվը ավելացել է 39-ով, թե որ մարզերից կան նոր վարակակիրներ՝ դեռևս հայտնի չէ։

 

Լիլիթ Շաբոյան