Ե՞րբ բանկերը կսկսեն արտոնյալ վարկեր տրամադրել․ պատասխանում է փոխնախարարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
Բոլորը

Գյուղատնտեսական շրջանը բացված է և շատ բանկեր պարզապես չեն աշխատում։ Ե՞րբ են բանկերն անցնելու իրենց բնականոն աշխատանքին։ Ասյօր մամուլի ասուլիսի ժամանակ այս հարցին պատասխանեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

«Որոշ բանկեր կան, որոնք ամենամեծ ներկայացուցչությունն ունեն մարզեորւմ: Այդ բանկերն այսօր աշխատում են, ելնելով նաև տեղաշարժման սահմանափակումներից՝ աշխատում են ավելի սահմանափակ ռեժիմով։ Երեկ ես խոսել եմ մի քանի բանկերի տնօրենների հետ, և համաձայնել ենք, որ բանկերն այս ընթացքում կընդունեն հայտերը, կփորձենք այդ հայտերը նախնական գնահատել»,- ասաց նա:

Փոխնախարարի խոսքով՝ այսպես թե այնպես, այդ գործընթացը ժամանակ է պահանջում:

«Հայտերի ընդունումից հետո, կտեսնենք՝ տեղաշարժման սահմանափակումները երբ կհանվեն, արդեն ամբողջական գործիքակազմով կկարողանան բանկերը աշխատել։ Սակայն այսօր մի քիչ դժվար է բանկերին մեղադրել, իրենք պետք է կատարեն այցելություններ։ Այս վարկերը նպատակային վարկեր են, և չի կարող այնպես լինել, որ մարդը ձեռք բերի վարկը և ոչ նպատակային, ոչ գյուղատնտեսության համար օգտագործի»,- նշեց Արման Խոջոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։