COVID-19. ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցել է 188 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը մոտենում է 860 հազարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 42 հազարը:

Ապաքինվածների թիվը կազմում է 178 հազար 335: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 188 հազար 592 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 4 հազարը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 105 հազար 792-ն է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 12 հազար 428 մարդ:

Շրջանցելով Չինաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Իսպանիան: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 95 հազար 923 է: Մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 464 է:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Չինաստանում հաստատված դեպքերի թիվը 81 հազար 554 է: Այստեղ հաստատված նոր դեպքերի թիվը 36 է: Ապաքինվել է 76 հազար 238 մարդ:

Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Չինաստանին հաջորդում է Գերմանիան: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 71 հազար 808 է: Մահացել է 775 մարդ: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 52 հազար 128 է: Մահերի թիվը 3 հազար 500-ից ավելին է:

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 44 հազար 605 է: Մահացածների ընդհանուր թիվը 2 հազար 898 է:  Մեծ Բրիտանիայում վարակվածների ընդհանուր թիվը 25 հազար 150 է, Շվեյցարիայում՝ 16 հազար 605 է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 110 դեպք կա, Ռուսաստանում` 2 հազար 337, Թուրքիայում՝ 13 հազար 531: Մեկ օրում 100-ից ավելի նոր դեպքեր են գրանցվել Իսրայելում, Պակիստանում, Մեքսիկայում, Հնդկաստանում, Թայլանդում, Հարավային Կորեայում և այլն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 200-ի: