Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրերը

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել է ՀՀ պարետատան, առողջապահության և արտաքին գործերի նախարարությունների, Հայաստանի զարգացման գործընկերներ՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների, զարգացման գործակալությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ տեսակոնֆերանս:

«Տեսակապի միջոցով կազմակերպված քննարկման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության կողմից նախաձեռնված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները և առաջարկել միավորել ջանքերը դրանք ավելի արդյունավետ և թիրախային դարձնելու համար:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ներկայացրել է միջազգային գործընկերների աշխատանքների համակարգման գործընթացը և ընդգծել իրենց պատրաստակամությունը շարունակելու աջակցել ՀՀ կառավարության ջանքերին՝  ուղղված կորոնավիրուսային հիվանդության տարածմանը:

Քննարկման ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը գործընկերներին ներկայացրել է Կառավարության կողմից իրականացնող հակահամաճարակային միջոցառումները:

Միջազգային մի շարք գործընկերներ ներկայացրել են առկա իրավիճակում իրենց կազմակերպությունների արագ արձագանքնման աջակցության գործիքակազմն ու հնարավորությունները:

Ամփոփելով հանդիպումը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անձամբ իր և կառավարության անունից շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին այս կարևոր փուլում Հայաստանի կողքին լինելու համար»,- ասված է հաղորդագրությունում: