Կորոնավիրուսի հետևանքով փակվելու են Չարենցավան մուտք գործող բոլոր ճանապարհները

Լուրեր

01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
01.10.2026 | 10:33
2027-ի բյուջեն՝ 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ․ դեֆիցիտը կկազմի շուրջ 468.2 միլիարդ դրամ
01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գրել է․

«Սիրելի՛ Չարենցավան համայնքի բնակիչներ,
Հարգելի՛ քաղաքացիներ,

Հաշվի առնելով Չարենցավան համայնքում նոր կորոնավիրուսի վարակի համեմատաբար լայն տարածվածությունը (հիմնականում միևնույն վարակի օջախից)՝ ՀՀ պարետի հերթական որոշման համաձայն՝ COVID-19 համավարակի կանխարգելման և տարածման դեմ ծավալվող գործողությունների շրջանակներում, այսօր՝ 31․ՄԱՐՏԻ, 2020թ․ ժամը 18:00-ից սկսած, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում կիրառվելու են հետևյալ
սահմանափակումները.

Չարենցավան համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից (բացառությամբ՝ Ֆանտան վարչական բնակավայրի) ելք կատարելու համար սահմանվելու է հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման:

Չարենցավան համայնք (բացառությամբ՝ Ֆանտան վարչական բնակավայրի) մուտք գործելու սահմանափակման համար բացառություն կսահմանվի մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 24։00-ն, Չարենցավան համայնքում և նշված բնակավայրերում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքն ապահովելու նպատակով;

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության և ՀՀ Ոստիկանության կողմից սահմանված վայրերում կտեղադրվեն հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Չարենցավան համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով:

‼️ Խնդրում եմ ի նկատի առնել․

Փակվելու են Չարենցավան խոշորացված համայնքի վարչական տարածք մուտք գործող հետևյալ բոլոր ճանապարհները՝

Արգել – Կարենիս
Թեղենիք – Արզական
Հրազդան – Բջնի

Սոլակ – Ալափարս

Երևան – Սևան Մ4 մայրուղուց դեպի Չարենցավան քաղաք մտնող խաչմերուկում կտեղադրվի Հսկիչ Անցագրային Կետ՝ իրականացնելու Չարենցավան վարչական տարածք հատուկ ռեժիմով սահմանված կարգով մուտք գործող անձանց և փոխադրամիջոցների զննումն ու հաշվառումը:

Սիրելինե՛րս,

Նշված սահմանափակումները կգործեն այսօրվանից՝ 2020 թ․ մարտի 31-ից, ժամը 18։00-ից մինչև 2020թ․ ապրիլի 5-ը՝ ժամը 23։59-ը:

Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ մեր մարզում, և մասնավորապես Չարենցավան համայնքում ՀՀ Կառավարության և պարետի կողմից իրականացվող՝ այս սահմանափակումներին, քանի որ այն ուղղված է բացառապես մեր քաղաքացիների առողջության ու անվտանգության ապահովմանը:

Հ․Գ․ Չարենցավան համայնքում գործող լրացուցիչ սահմանափակումների հետ կապված հարցերով կարող եք դիմել մարզպետի աշխատակազմ՝ ԹԵԺ ԳԾԻ հետևյալ հեռախոսահամարով․

095-443844
094-441844

Շարունակե՛ք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին,

Առո՛ղջ եղեք»: