Եվրոպական երկրներում հրաժարվում են չինական անորակ դիմակներից ու կորոնավիրուսի թեստերից․ Meduza

Լուրեր

03.05.2024 | 14:17
Երեկ վթարված ավտոբուսի վարորդը հոսպիտալացվել է
03.05.2024 | 14:10
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
03.05.2024 | 14:02
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
03.05.2024 | 13:53
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
03.05.2024 | 13:45
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում և 3 մարզի մի շարք բնակավայրերում
03.05.2024 | 13:37
Հիպիի մազերով, առանց գլխարկ ոստիկանության գնդապետ է հայտնվել․ Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 13:26
Բաքուն չի մեկնաբանում Արցախի հայկական Քարին տակ գյուղի ավերումը
03.05.2024 | 13:14
Անբարոյական ստեր եք ասում․ Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 13:05
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
03.05.2024 | 12:53
Հայաստանը մամուլի ազատության ինդեքսով տարածաշրջանում առաջատարն է․ Factor.am-ը՝ անկախ watchdog. հրապարակվել է RSF-ի զեկույցը
03.05.2024 | 12:42
Կիրանցից հեռացրել են վրանները, Վրաստանի իշխանությունները հրաժարվել են երկխոսել ԱՄՆ-ի հետ․ ԼՈՒՐԵՐ
03.05.2024 | 12:36
Թուրքիան հայտարարել է, որ Իսրայելի հետ առևտուրն ամբողջությամբ դադարեցրել է
03.05.2024 | 12:25
Հարձակվել են, կոտրել են մեքենան․ ոստիկանները պետք է կասեցնեին, արել են․ Հակոբ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 12:14
Կիևն իրավունք ունի Լոնդոնի տրամադրած զենքերով հարվածել ՌԴ-ում թիրախներին․ Քեմերոն
03.05.2024 | 12:06
«Միլիցան, որ պետք է դառնար ոստիկան, 20 տարի բռնաբարվել է, և այդպես էլ չի դարձել»․ Ջուլհակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիդերլանդների հիվանդանոցներից հետ է կանչվել 600 հազար FFP2 տեսակի շնչադիմակ՝ թերի ֆիլտրերի պատճառով: Նույն խմբաքանակից ևս 700 հազար դիմակ էլ չի բաժանվի բժշկական հաստատություններին։ Այս մասին հայտնում է Meduza-ն՝ հղում տալով Vice-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Նիդերլանդների հիվանդանոցներում պաշտպանիչ դիմակները չեն բավականացնում, այդ իսկ պատճառով բուժանձնակազմը ստիպված է լինում եղած դիմակները մի քանի անգամ օգտագործել՝ ստերիլիզացնելուց հետո։ Նիդերլանդների Առողջապահության նախարարի խոսքով՝ անորակ դիմակների խնդրին բոլոր երկրներն են բախվել։

Հղում տալով The Brussels Times-ին, Meduza-ն գրում է, որ Բելգիայում հրաժարվել են Չինաստանից 3000 պաշտպանիչ դիմակ ներկրելուց։

Ըստ The Guardian-ի տեղեկության՝ Իսպանիայում էլ հրաժարվել են կորոնավիրուսն ախտորոշող 9000 թեստից, քանի որ դրանց ճշգրտությունը 30% է եղել։ Մինչ այդ՝ երկրում հայտարարվել էր, որ թեստերի, դիմակների, ձեռնոցների և անհատական պաշտպանության այլ միջոցների ձեռքբերման համար 432 միլիոն եվրո կծախսվի։

Մադրիդում Չինաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը հայտնել է, որ թեստերը պատրաստվել են Shenzhen Bioeasy Biotechnology ընկերության կողմից, որը Չինաստանի կողմից չունի բժշկական սարքավորումներ արտադրելու պաշտոնական արտոնագիր։ Աղբյուրը հայտնում է, որ Թուրքիան ևս հրաժարվել է կորոնավիրուսի չինական թեստերից, քանի որ դրանք չեն համապատասխանում ճշգրտության չափանիշներին։

Նելլի Մելքոնյան