Ովքեր պետությունից գումար կստանան և ինչքան ժամանակով. օգնություն՝ կորոնավիրուսի օրերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Աշխարհում տարածվող նոր կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով ՀՀ Կառավարությունն ընդունեց  հակաճգնաժամային արդեն ութերորդ միջոցառումը: Կառավարության մարտի 26-ի և մարտի 30-ի նիստերով հաստատված նախագծերից 4-ով տնտեսական աջակցություն է տրվելու բիզնեսին, իսկ մյուս 4-ով սոցալական աջակցություն՝ կորոնավիրուսով պայմանավորված հարկադիր պարապուրդի անցած քաղաքացիներին:

Այսպես. մարտի 30-ին հաստատված ծրագրերից մեկով աջակցություն կստանան հղի կանայք: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ ծրագրի շահառուները նրանք են, ովքեր 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունեն աշխատանք, իսկ ամուսինն ազատվել է աշխատանքից մարտի 13-30-ն ընկած հատվածում՝ չանցնելով այլ աշխատանքի։

Վարչապետն առաջարկեց շահառուների թվում ընդգրկել նաև միայնակ հղիներին:

«Կարող է՝ դեպք լինի, որ այս ընթացքում դժբախտ դեպք է տեղի ունեցել և հղի կնոջ ամուսինը մահացել է, նա միայնակ է: Պետք է նաև նրանց օգնենք: Համոզված եմ, որ նման դեպքերը շատ չեն լինի»,- ասաց նա:

Կառավարության որոշմամբ՝ աջակցություն կստանան կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի՝ ավելի շատ տուժած վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը։ Խոսքը, մասնավորապես, հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային, վարսավիրանոցների, գեղեցկության սրահների և մանրածախ առևտրի ծառայությունների մասին է:

«Աջակցությունը տրամադրվում է միանվագ. վարձու աշխատողի համար՝ 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի 68 հազար դրամի չափով և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով (136 հազար դրամ), եթե վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը»,- ասաց նա:

Այս նախագծի շահառուները գումարը ստանալու են ուղիղ պետությունից։ Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն ասաց՝ այս ծրագրի  բյուջեն գերազանցում է 10 միլիարդ դրամը՝ 100 հազար շահառուով։ Ստացած գումարից քաղաքացիները հարկեր չեն վճարի:

Իսկ անհատ ձեռնարկատերերի դեպքում աջակցության չափի հաշվարկը կատարվելու է՝ հաշվի առնելով 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսը։ Այս դեպքում ևս աջակցությունը պետք է լինի ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձն է և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկն է։

«Ծրագրից օգտվելու համար Կառավարության մյուս նիստին տիկին Բաթոյանը կներկայացնի դիմելու կարգը: Քաղաքացիները ծրագրից կօգտվեն online.ssa.am կայքում սահմանված կարգով՝ էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա: Մարդիկ կարող են այս կայքի միջոցով դիմել, և համակարգն անմիջապես պատասխանելու է՝ արդյո՞ք իրենք համարվում են շահառու, թե՞ ոչ: Եթե շահառու են, նշելու են իրենց հաշվեհամարը բանկում և 1-2 օրվա ընթացքում այդ գումարը նստելու է իրենց հաշվին»,- նշեց նա:

Կառավարությունը մյուս ծրագրով կաջակցի այն քաղաքացիներին, ովքեր ազատվել են աշխատանքից մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում։ Նրանց կտրամադրվի օգնություն՝ նվազագույն աշխատավարձի չափով։ Քաղաքացիները, ում 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 հազար դրամը, չեն կարողանա օգտվել այս ծրագրից։ Չեն կարողանա օգտվել նաև այն անձինք, ովքեր այլ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են եղել։

Ավելի վաղ Կառավարությունից հայտնել էին, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով բիզնեսին աջակցելու համար գործադիրը 25 միլիարդ դրամ կտրամադրի, 25 միլիարդ դրամի սոցիալական աջակցության փաթեթ կպատրաստվի, ևս 80 միլիարդ դրամ էլ տնտեսության վերականգնմանը կուղղվի։

Նշենք, որ Կառավարության սահմանած ժամկետների՝ մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածի 6 օրերը ոչ աշխատանքային են եղել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան