Ձմեռային օլիպիական խաղերում Հայաստանը կարող է ունենալ 3-7 մասնակից

Լուրեր

15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Յուրաքանչյուր օլիմպիական խաղերից հետո մարզիկները սկսում են պատրաստվել հաջորդ Խաղերին։ Պատրաստվում են տարիներով, բայց մասնակցելու հնարավորություն ունենում չորս տարին մեկ անգամ։

Հարավային Կորեայում 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին մնում է 98 օր։ Մի քանի հազար մարզիկ Փհենչհան-2018-ում կպայքարի յոթ մարզաձեւի 15 մրցաձեւում՝ գեղասահք, կյորլինգ, դահուկային սպորտ, բիաթլոն, հոկեյ, բոբսլեյ, սահնակային սպորտ: Հայաստանն այս յոթ մարզաձեւերից ներկայացուցիչ կարող է ունենալ միայն երկուսում՝ դահուկասպորտ եւ գեղասահք։

Որքանով են հնարավոր մերոնց ուղեգրերն ու քանիսը կարող են լինել:

Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը գրեթե ապահովել է մասնակցությունն օլիմպիական խաղերում։ Այս պահին նա վարկանիշային աղյուսակում 299-րդն է, իսկ ուղեգիր ստանալու համար Սերգեյը պետք է լինի 300 լավագույնների շարքում։ Նա իր վարկանիշով օլիմպիական խաղերի դուռը բացում է նաեւ թիմակիցների համար։

Միքայել Միքայելյանին մի քանի քայլ է բաժանում Փհենչհան-2018-ից։ Նրա միավորները պետք է լինեն 100-ից պակաս, առավելագույնը՝ 99: Այժմ Միքայելն ունի 105 միավոր։

Ներկայիս 115 միավորով վարկանիշին մոտ է նաեւ Թադեւոս Պողոսյանը։

Դահուկավազքի կանանց հավաքականի համար ունենք «սպիտակ քարտի» ակնկալիք՝ մեկ մարզիկի մասնակցության թույլտվություն։ Հնարավոր է նաեւ մեկ ուղեգիր՝ լեռնադահուկային սպորտում։

Փհենչհան-2018-ում մասնակցությունը հաստատելու համար հայ դահուկորդների տրամադրության տակ մի քանի վարկանիշային մրցաշարեր կան։ Հունվարի 22-ին Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիան կհայտարարի, թե որ մարզիկներն են նվաճել ուղեգրեր։

Գեղասահքում գործերն ավելի բարդ են։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցաշարերում հայ գեղասահորդներին չհաջողվեց օլիմպիական ուղեգիր նվաճել։ Գերմանիայում կայացած վերջին վարկանիշային մրցաշարից հետո Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը նշեց, որ հայ մարզիկներին պարզապես չթողեցին օլիմպիական խաղեր։

Մենասահորդ Անաստասիա Գալուստյանը եւ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգն առաջին պահեստային են համարվում։ Նրանք կկարողանան հանդես գալ Փհենչհան-2018-ում, եթե ուղեգիր ունեցողներից մեկն այս կամ այն պատճառով չկարողանա մասնակցել։ Սա այն դեպքն է, երբ կարող ենք «ուրախանալ» ուրիշի անհաջողությունով:

Այսպիսով, 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը կարող է ունենալ 3-ից 7 մասնակից։