«Սոցիալական շտապօգնություն» ծրագրի մեկնարկ՝ Շիրակի մարզում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է մարզում «Սոցիալական շտապօգնություն» ծրագրի մեկնարկի մասին:

«Ծրագիրն իրականացվում է «Սոցիալական շտապօգնություն» նախաձեռնության կողմից, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի և Շիրակի մարզպետարանի աջակցությամբ:

Կորոնավիրուսային հիվանդության և դրա տարածումը կանխարգելելու համար կիրառվում են մի շարք սահմանափակումներ, որոնց արդյունքում քաղաքացիների մի մասը զրկվում է ֆինանսական միջոցներ վաստակելու հնարավորությունից, ինչն էլ իր հերթին որոշ դեպքերում պարենային կենսապահովման լուրջ խնդիր է առաջացրել։

Ծրագրի պատասխանատուներն իրենց առջև նպատակ են դրել՝

– պետական աջակցության ծրագրերին զուգահեռ այս օրերին Գյումրիում եկամուտի աղբյուրներից զրկված և խիստ խոցելի դարձած ընտանիքներին/անհատներին օպերատիվորեն ապահովել կենսական անհրաժեշտություն համարվող նվազագույն պարենային փաթեթով:

– ՀՀ այլ համայնքների ակտիվ նախաձեռնող թիմերին ներկայացնել հրատապ աջակցության այս մեխանիզմը և դրա իրականացման մեթոդաբանությունը, որպեսզի մյուս համայնքներում ևս ֆիքսվեն կարիքները և արձագանքեն դրանց:

Ծրագրի ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ գրանցումն իրականացվում է առցանց եղանակով՝ http://shtapognutyun.am/ հարթակում:

Դիմողների հայտերն արագ գնահատելուց հետո ծրագրային թմի կողմից պարենային փաթեթները կհասցվեն շահառուների բնակության վայրեր:

Գործում է թեժ գիծ`+374 94 03 20 42 կամ +374 99 20 22 30։

Ծրագրի իրականացման աջակցելու համար գործում են հետևյալ հաշվեհամարները՝

✅USD 1570025820780101

✅EUR 1570025820780147

✅AMD 1570025820780200

✅RUB 1570025820780158

Ցանկացողները նվիրատվություն կարող են անել նաև http://www.donate4gyumri.am/ կայքում»,- գրել է մարզպետը: