Երեխան պետք է ապրի ընտանիքում․ Երևանում մեկնարկել է միջազգային խորհրդաժողովը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցության արդյունքում Երևանում մեկնարկել է «Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը» թեմայով միջազգային երկօրյա խորհրդաժողովը։

«Այս միջոցառման նպատակը հստակ ազդարարելն է, որ ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը հիմնարար է, և դժվար է գտնել այլ միջավայր, որտեղ երեխան լիարժեք երջանիկ կլինի և կմեծանա՝ որպես հասարակության լիիրավ անդամ»,- խորհրդաժողովի ժամանակ ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ միջազգային փորձն ու հայաստանյան իրականությունը հաշվի առնելով՝ առաջարկություններ կներկայացնեն իրավասու պետական մարմիններին ընտանիքների կարողությունների զարգացման և դրա արդյունքում երեխաների խնամքի հաստատությունների փակման վերաբերյալ։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը խորհրդաժողովը կարևորել է միմյանց փորձին ծանոթանալու և հայաստանյան ձեռքբերումներն ու մարտահրավերները ներկայացնելու տեսանկյունից։

«Չնայած տարիների բարեփոխումներին՝ խնամքի մեծ հաստատությունների ժառանգությունը դեռևս ամուր է Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում»,- նշել է Տանյա Ռադոչայը։

«Մենք պետք է այնպես անենք, որ երեխաները զգան, որ իրենք ընտանիքի մաս են և շարունակաբար պետք է աշխատենք, որպեսզի ճանաչենք երեխային բնորոշ անօտարելի իրավունքները»,- ասել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչը։

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շեշտել է, որ երեխայի հանդեպ առանձնակի հոգատարությունը մեր ազգային արժեհամակարգի անբաժանելի մասն է, որը դրսևորվում է ողջ կյանքի ընթացքում։  «Ամենօրյա գործունեության մեջ մենք դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի երեխաների համար ապահովենք ավելի բարեկեցիկ մանկություն»,- նշել է ՀՀ ազգային ժողովի նախագահը։

Բացման խոսքով հանդես է եկել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, իսկ ներկաների թվում են եղել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ավելի քան տասը երկրի մարդու և հատկապես՝ երեխայի իրավունքների ոլորտի պատասխանատուներ, ներկա և նախկին օմբուդսմաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Խորհրդաժողովի մասնակիցները, զեկույցները լսելուց հետո, բաժանվել են խմբերի և այցելել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող տարբեր հաստատություններ։

Խորհրդաժողովի երկրորդ օրը նախատեսված է խմբային քննարկումներ, առաջարկությունների մշակում և ներկայացում՝ ուղղված Հայաստանում խնամք և պաշտպանություն իրականացող հաստատությունների վերակազմակերպման գործընթացի իրականացմանը։

 

Հարգանքով՝

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ